
ВВС-ի հաղորդավարն հեռացվել է աշխատանքից՝ արքայազն Հարրիի առաջնեկի մասին չար կատակի պատճառով
ВВС հեռուստառադիոընկերության հաղորդավար Դենի Բեյքերն ազատվել է աշխատանքից թվիթի համար, որում նա Բրիտանիայի արքայազն Հարրիի ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի առաջնեկին համեմատել էր շիմպանզեի հետ։ Գրել է BBC-ն։
«Ինձ հենց նոր ազատեցին BBC Radio 5 Live-ից»,-գրել է Բեյքերը։
Մայիսի 8-ին ռադիոհաղորդավարը հրապարակել էր Մեգանի ու Հարրիի նկարը՝ շորերով շիմպանզեի հետ, ու գրել էր.«Թագավորական երեխան հեռանում է հոսպիտալից»։
Այս չար կատակը վրդովվեցրել է օգտատերերին։ Ավելի ուշ 61-ամյա հաղորդավարը ներողություն է խնդրել ու ջնջել թվիթը։
Հիշեցնենք, որ Մեգանն ու Հարրիին որդուն անվանակոչել են Արչի Հարրիսոն Մաունտբեթեն-Վինձոր։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին