Ապօրինի հարստացման հոդվածով քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ
«Այդուհանդերձ մեր երկրում մեկուկես տարի է, արդեն գործում է ապօրինի հարստացման քրեական հոդվածը, այս պահի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվում այդ հոդվածով 5 անձի նկատմամբ»,- այս մասին այսօր խորհրդարանում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին, թե ապօրինի հարստացման դեպքի առթիվ քանի՞ քրեական գործ կա հարուցված
Պատգամավորը հետաքրքրվեց նաև փողերի լվացման մասով, ինչին ի պատասխան գլխավոր դատախազն ասաց. «2018 թվականին ևս ակտիվացում կա։ 2017-ին ոչ մի գործ չենք ունեցել փողերի լվացման հետ կապված, իսկ 2018-ին 7-9 քրեական գործ ունենք այս հոդվածով»։
Դավթյանի գնահատմամբ՝ կոռուպցիոն հանցագործությունների և դրանցով քրեական հետապնդումների ակտիվացումը բերելու է նաև փողերի լվացման հանցատեսակի քրեական աճի։
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». ԱԺ երկու նոր հանձնաժողովները կզբաղվեն ապօրինի հարստացման և Մարտի 1-ի դեպքերով
- Մեղադրանք՝ ապօրինի հարստանալու և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու գործով
- Ապօրինի հարստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
- Ապօրինի հարստացածների գործով կան բերման ենթարկվածներ. ԱԱԾ տնօրեն