«Ձեր ո՞ր արժանիքի համար են նշանակել այս պաշտոնում». պատգամավորի հարցը՝ գլխավոր դատախազին
Ազգային ժողովում «ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց, թե որ արժանիքի համար են նրան նշանակել այս պաշտոնում։
«Իմ համար բացատրություն այս է և առաջարկում եմ Դուք էլ բացեք իմ կենսագրությունը և տեսեք իմ աշխատանքը դատախազության համակարգում։ Կարծում եմ՝ դրանից հետևություն կանենք, ես չեմ հարցրել ինչ պատճառով ինձ առաջարկվեց, ինձ հայտնի գնահատականն այդ ճանապարհն է, որ ես անցել եմ»,- պատասխանեց Դավթյանը։
Պատգամավորը հետաքրքրվեց նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի և Լոռու մարզի նախկին դատախազի սպանություններին, ինչին ի պատասխան գլխավոր դատախազն, որ այս գործերով նոր տեղեկություններ իրենց հայտնի չեն։
«Բայց օպերատիվ աշխատանք այս ուղղությամբ ակտիվ իրականացվում է, որոշակի ուղղություններ կան, որ շարունակում են ակտիվ։ Ընդհանուր առմամբ, մեր մոտեցումը մեկն է՝ անկախ նրանից նախկինում իրավական գնահատական տրվել է, թե ոչ, եթե ի հայտ են գալիս դեպքեր, ապա այսօր գործող մեխանիզմներով պարտադիր ընթացք են ստանում»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ապօրինի հարստացման հոդվածով քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ
- Անկեղծորեն պատասխանում եմ՝ որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել. Արթուր Դավթյան
- Ուսումնասիրում է փակված, այնուհետև սեփականշնորհված մանկապարտեզների մասին հրապարակումները. Ա. Դավթյան