ՈւԵՖԱ-ն վստահեցրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է անարգել մեկնել Ադրբեջան, որտեղ մայիսի 29-ին կայանալու է Եվրոպայի լիգայի եզրափակիչը։ «Արսենալը» խաղալու է «Չելսիի» հետ։
««ՈւԵՖԱ-ի համար դա նորմալ գործընթաց է՝ ուղարկել աջակցության նամակներ ասոցիացիաներին, ակումբներին կամ դեսպանատներին ֆուտբոլիստներին վիզա տրամադրելու համար, և հնարավորություն տալ նրանց մասնակցել ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող խաղերին։ Մենք պահանջել ենք հավաստիացումներ, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ այդ խաղացողն երկիր այցելելու խնդիր չի ունենա և կձեռնարկվեն անվտանգության համար բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- sport24.ru –ի հաղորդմամբ ասված է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ Մխիթարյանը երկու անգամ չի մեկնել Բաքու և չի մասնակցել ադրբեջանական թիմերի հետ Եվրագավաթի խաղերին։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ երկրից 4 թիմ կխաղա Եվրագավաթների եզրափակիչներում
- Մոտեցանք Եվրոպա լիգայի եզրափակիչին. Մխիթարյան
- Մխիթարյանը պատմել է իր երազանքների մասին
- Մխիթարյանը ստացել է փետրվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը
- Մխիթարյանը չի մեկնի Բաքու
- Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Դանիայի ընտրանու հետ հանդիպմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին