Թուրքիայից ֆիզիկական անձի բեռով ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ են բերում. ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրերս հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում Թուրքիայից ժամանած ավտոբուսին սահմանը հատելու արգելքին:
«Բազմիցս ասել ենք, որ Թուրքիայից ժամանող ավտոբուսներով ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ, գալիս են ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ։ Խնդիրն այն է եղել, որ մենք անգամ փորձել ենք կանխել դա: Եւ փոխադարձ փոխգործակցության շրջանակում խնդիրը կարգավորվել է»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը:
Ըստ նրա՝ ստուգումները պարզել են, որ այդ ապրանքները մասամբ ձեռնարկատիրական էին, մասամբ՝ ոչ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան