Հասարակություն 19:00 10/05/2019 Հայաստան

Ամենաերիտասարդ բազմազավակն ու ամենաբազմազավակ ուսանողը

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում այս տարի առաջին եռյակն է լույս աշխարհ եկել՝ Նարեն, Նարեկն ու Նարինեն։ Երեքն էլ առողջ են ու նորմալ քաշեր ունեն՝  1 կգ 700 գրամ-1 կգ 800 գրամ։ Ապրիլի 19-ին լույս աշխարհ եկած բալիկները դեռ դուրս չեն գրվել,  քաշ են հավաքում բժիշկների հսկողության ներքո։ Տանը նրանց սպասում է ավագ եղբայրը՝ մեկ ու կես տարեկան Մանուկը։


 Նարեն, Նարեկն ու Նարինեն։

Մեր այցելության պահին Մանուկը, հայրիկն ու տատիկը եկել էին մայրիկին ու փոքրիկներին տեսակցության։ Եղբայրը դեռ միայն լուսանկարներով է ծանոթացել փոքրիկների հետ, նրան վերև բարձրանալ չի կարելի։



Էլվինան, ամուսինը՝ Սմբատը և նրանց ավագ որդին՝ Մանուկը։

Երեխաների մայրը  Էլվինա Գաբրիելյանն է։ Նա  20 տարեկան է ու արդեն չորս երեխայի մայր։  Սովորում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի  Սկզբնական կրթության ֆակուլտետի հեռակա բաժնում։ 

Panorama.am-ի հետ զրույցում պատմում է, 18 տարեկան դառնալուն պես ամուսնացել է, նույն տարում էլ ծնվել է առաջնեկը։ 20 տարեկանում արդեն չորս երեխայի մայր է։

Երկրորդ հղիությունն էլ բնական բեղմնավորման արդյունքում է եղել։ Արմավիրում ապագա մայրիկին ու հայրիկին հայտնել են՝ եռյակի են սպասում։ Հղիության ընթացքում կինը հսկողության ներքո է եղել Մարգարյան հիվանդանոցում։

Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում ապրող Թովմասյանների տանը մեծ ուրախություն է։ Տատիկն ու պապիկը արդեն վեց թոռնիկ ունեն։

Վաղաժամ ծննդաբերության ու մայրիկի՝ պաթոլոգիայում անընդհատ պառկած լինելու պատճառով չեն հասցրել պատշաճ պատրաստվել նորածիններին դիմավորելու համար, օրորոցները դեռ չեն գնել, կիսատ-պռատ բաներ են մնացել։ Մանուկն արդեն մեծ է,  նախատեսել են, որ որոշ ժամանակ կտեղափոխվի հորեղբոր սենյակն ու իր օրորցը կտա փոքրիկներին, մինչև...

Էլվինան վախկոտ չէ, բնույթով ակտիվ է, երիտասարդ մայրիկը դեռ մի բան էլ օգնում  է նույն հիվանդասենյակի մյուս մայրիկներին, հարկ եղած դեպքում նաև նրանց փոքրիկներին է խնամում։ Տատիկը մտավախություն ունի, չի պատկերացնում, թե ինչպես են հասցնելու խնամել փոքրիկներին։ Ասում է, լավ կլիներ պետությունը մի դայակ իրենց տրամադրեր՝ իրենց օգնելու համար։

«Մեծ երեխան մեկ ու կես տարեկան, մայրը ուսանող, ընդունվել է, պետք է շարունակի ուսումը։ Մի օգնող տրամադրեին, լավ կլիներ»,-անկեղծանում է նա։

Ընտանիքի հայրը՝ 33-ամյա Սմբատը պարապ չի նստում։ Պատվեր լինելու դեպքում վերանորոգման աշխատանքներ է անում։ Այս պահին գործ չունի, ամեն օր Երևան է գալիս՝ կնոջն ու երեխաներին տեսակցության։

Էլվինան, ով երևի Հայաստանի ամենաերիտասարդ մայրիկն է ու ամենաբազմազավակ ուսանողը, առայժմ շնորհավորանքներ չի ստացել ոչ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ոչ մարզպետարանից, ոչ գյուղապետարանից ու ոչ էլ բուհի ղեկավարությունից։

Մտադիր է ուսումն անպայման շարունակել։ Քանի որ առջևում միջանկյալ քննություններն են մի քանի առարկաներից,  Էլվինան հիվանդասենյակում էլ է դրանց պատրաստվում, ազատ պահերին անընդհատ կարդում է ու ռեֆերատը գրում։ Այն մանկավարժության պատմություն առարկայից է, Հելլենիստական շրջանի մասին։

«Հիմա իմ վարձը 50 տոկոսով զեղչված է։ Քանի որ մեր ընտանիքի ծախսերը կավելանան, շատ կուզեի, որ մնացած 50 տոկոսն էլ չվճարեի։ Կդիմեմ ռեկտորարտին, տեսնեմ՝ ոնց կլինի»,-ասում է ուսանող մայրիկը։

Գիտահետազոտական կենտրոնի բժիշկներն ու մասնագետները  գոհ են երեխաների վիճակից ու գրանցվող դինամիկայից՝ արագ ապաքինվում են, աշխուժացել են ու նույնիսկ  քաշ հավաքել։

«Լույս աշխարհ են եկել 33-34 շաբաթականում, հրատապ կեսարյան հատման միջոցով, եռյակների համար բավականին լավ քաշ ունեն։ Առողջ են։ Մայրիկը բալիկներին կերակրում է միայն կրծքի կաթով, հավելյալ սնուցում չեն ստանում, ինչը եռյակների պարագայում հազվադեպ բան է։ Աղջիկներն ավելի շուտ ապաքինվեցին»,-ասաց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում բժիշկ-նեանոտոլոգ Մարինա Զարգարյանը։

Նա նշում է նաև բաժնի վարիչի՝ Անահիտ Ասատրյանի, բուժող բժկի՝ Հրանուշ Բախշյանի անուններն ու փաստում, բալիկների հետ կապված հաջողությունները թիմային աշխատանքի արդյունք են։









Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:36
«Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով կան վիրավորներ
 Դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
23:03
Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու...
Աղբյուր` Panorama.am
22:50
Աշխատաժամանակը կրճատելու առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր. «Մանթաշյանց» ԳՄ
«Մանթաշյանց» գործարարների միությունն անդրադարձել է աշխատաժամանակը կրճատելու մասին  նախագծին։ «ՀՀ Աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
22:37
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը շնորհավորել է Սուրբ Ծնունդը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային սոցցանցերում հրապարակված ուղերձում շնորհավորել է աշխարհի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի. Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով. «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝...
Աղբյուր` Panorama.am
21:42
Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հանրահավաքն է ընթանում, որի մասնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան։ Ակցիայի մասին հայտնում է ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  կարգապահական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
21:08
Խոշոր ավտովթար «Toyota»-ի և «Opel»-ի միջև
Դեկտեմեբրի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ անկման պատճառով
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի բեկորները։ Այս մասին գրում է rbc.ru-ն։ Այն...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քաղաքային տրանսպորտը ևս կաթվածահար է
«Ազգային ճակատ»-ը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Կանգառներում մնացած քաղաքացիները դժգոհում են, որ երկար ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կեցցե՜ ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Զախարովա. Ռուսաստանը շարունակում է օգնություն տրամադրել Աբխազիային անվտանգության ոլորտներում
Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Աբխազիային անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում, Սուխումը Մոսկվայի ամենամոտ...
Աղբյուր` Panorama.am
19:32
Բժիշկները Ասադի կնոջ ողջ մնալու հավանականությունը գնահատում են «50/50»
Սիրիայի նախկին նախագահ Ասմա ալ-Ասադի կնոջ լեյկոզը բուժող բժիշկները նրան մեկուսացրել են այլ մարդկանցից։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ բժիշկները նրա...
Աղբյուր` Panorama.am
19:18
Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կորցրել է իր արդիականությունը․ Զախարովա
«Գիտեք, մենք արդեն մեկնաբանել ենք դա, բայց հաշվի առնելով, որ համապատասխան հայտարարություններ են արվել, վերադառնանք այս թեմային։ Պարզապես...
Աղբյուր` Panorama.am
19:05
Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր
Միջերկրական ծովում ռուսական Ursa Major բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
18:51
Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամ է շրջանառել
Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն. Հարությունյանը, Թևանյանն ու Հայաստանի մյուս չեմպիոնները
Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
Դատախազությունից հայտնում են․ «Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու...
Աղբյուր` Panorama.am
18:11
Սիրիայի Մանբիչ շրջանում լարվածությունը պահպանվում է
Թեև Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և Թուրքիայի աջակցած խմբավորումների միջև բախումները մեղմացել են, բայց Սիրիայի Մանբիչ շրջանում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը
Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը:
Աղբյուր` Panorama.am
17:55
Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում
Բաքվի Յասամալ թաղամասի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում  խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ, փրկարարական խմբեր։...
Աղբյուր` Panorama.am
17:42
Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու  արտոնությունների չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների...
Աղբյուր` Panorama.am
17:30
Բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի ազնիվ են ու ավելի հակված համագործակցության. Գիտնականներ
Կանադայի՝ Բրոք ու Քալգարի համալսարանների համատեղ հետազոտության համաձայն, այն երեխաները, որոնք մեծանում են  բազմանդամ ընտանիքներում, այսինքն...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}