Դրամապանակներ նետեցին կառավարության դիմաց
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էր։ Մասնակիցները որպես դժգոհության նշան շենքի դիմաց գետնին նետեցին դրամապանակներն ու դրանց նմանությամբ պատրաստված ստվարաթղթերը։
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ կառավարությունն Ազգային Ժողովից հետ կանչի Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը։
«Այն տանելու է հասարակության ավելի բևեռացման, հարուստն ավելի է հարստանալու, աղքատը՝ աղքատանալու։ Մենք պահանջում ենք, որ կառավարությունը չեղարկի եկամտհարկի համահարթացման վերաբերյալ առաջարկը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հավաքվածները պահել էին «Համահարթեցում չի լինելու», «Սոցիալական արդարություն» ու նման այլ գրություններով ցուցապաստառներ։
Նրանք նամակ հանձնեցին կառավարության ներկայացուցչին, որտեղ շարադրված է իրենց պահանջները։
Նրանք վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին նամակի հետ նաև դատարկ դրամապանակ տվեցին, խնդրեցին փոխանցել վարչապետ Փաշինյանին, ով «մի քիչ կտրվել է իրականությունից ու մի քիչ լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում միջին վիճակագրական ընտանիքում»։
Ղազարյանի՝ դրամապանակը հետ վերցնելու հորդորն անարձագանք մնաց։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին