«Ազնավուր» հիմնադրամը Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգի նախաձեռնողն ու կազմակերպիչը չէ
«Ազնավուր» հիմնադրամը հայտարարություն է տարածել.
«Ի պատասխան բազմաթիվ հարցերի ու նամակների՝ «Ազնավուր» հիմնադրամը և Ազնավուր ընտանիքը հայտնում են, որ ո՛չ հիմնադրամը և ո՛չ էլ ընտանիքը չեն հանդիսանում Երևանում մայիսի 26-ին կայանալիք` Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգի նախաձեռնողը, կազմակերպիչը կամ աջակիցը։
Վերջին շրջանում տարբեր անձանց կողմից արվում են հանրային հայտարարություններ, որոնցով փորձ է արվում վերոնշյալ համերգի կազմակերպումը որևէ կերպ կապել «Ազնավուր» հիմնադրամի և Ազնավուր ընտանիքի անվան հետ։
Հիմնադրամը և ընտանիքն անթույլատրելի են համարում հանրությանը ապատեղեկացնելու նմանատիպ փորձերը և մեկ անգամ ևս ընդգծում, որ որևէ առնչություն չունեն վերոնշյալ համերգի հետ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան