«Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ կիրականացվեն նոր ծրագրեր
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է տարեսկզբին հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները:
Այս տարի հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթին դիմել են շուրջ 250 անհատ և կազմակերպություն` ներկայացնելով սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանի ուղղությունների զարգացմանը վերաբերող ծրագրեր:
Հիմնադրամից հայտնում են, որ հայտարարված մրցույթի արդյունքում որոշվել է աջակցություն ցուցաբերել 3 նոր ծրագրի:
«Կայուն զարգացման հայկական հիմնադրամին»` ՀՀ տարբեր մարզերում ֆրանսերեն լեզվի նորարարական դասասենյակներ ստեղծելու նպատակով։
«Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ին, որը նախաձեռնում է զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների, նրանց քույր-եղբայրների, ինչպես նաև տվյալ վարչական շրջանում բնակվող սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների երեխաների զարգացման, ուսուցման և հանգստի կազմակերպման համալիր ծրագիր։
«Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան» ՀՈԱԿ-ին`թանգարանը ժամանակակից թվային գործիքով` քառալեզու աուդիոգիդերով համալրելու նպատակով:
‹‹Մինչ այսօր հիմնադրամն աջակցել է 9 կազմակերպության, ինչը հնարավորություն է ընձեռել մի շարք առանցքային ոլորտներում կյանքի կոչել հասարակության համար օգտակար և հեռանկարային ծրագրեր: Այս տարի հիմնադրամի խորհրդի կողմից ընտրված 3 ծրագրերը ևս այս տրամաբանության շրջանակում են»,-իր խոսքում նշել է հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015թ.-ին` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- «Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկում է 2019թ. դրամաշնորհային ծրագիրը
- Մենք ընտրվելու լուրջ հնարավորություններ ունենք. Ստեփան Գրիգորյան
- Ստեփան Գիշյան հիմնադրամ. Բացվեց Շառլ Ազնավուրի անվան դասարանը
- «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ 2018թ.-ին կիրականացվի 5 ծրագիր
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում