Միքայել և Կարեն Վարդանյանների նվերը Երևանին
Այսօր տեղի ունեցավ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող Երևանի 2800-ամյակի այգու բացման հանդիսավոր արարողությունը:
Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները, բազմաթիվ հյուրեր: Այգին կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսական միջոցներով և ջանքերով: Այգին Վարդանյանների ընտանիքի նվերն է մայրաքաղաքին՝ հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ:
Ինչպես հայտնում են հիմնադրամից, այգում տնկվել է 70 տեսակի 250 ծառ, տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, բրոնզաձույլ 7 արձաններ, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակ: Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի քարտեզը՝ շրջապատված շատրվաններով:
Ստեղծվել է նաև Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ` վերասլաց 45 ջրաշիթերով: Այգու կառուցման համար ծախսվել է 5.300.000 ԱՄՆ դոլար:
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը 2019թ. սկսած 99 տարիների ընթացքում իր միջոցների հաշվին հոգալու է նաև այգու խնամքի ու պահպանության ծախսերը:
Մանրամասները` տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին