Մեկ երկրից 4 թիմ կխաղա Եվրագավաթների եզրափակիչներում
Գլխավոր եվրավագավաթների՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի պատմության մեջ առաջին անգամ, եզրափակիչներում կխաղան մեկ երկրի 4 ներկայացուցիչ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը։
Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպեն «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը», իսկ Եվրոպա լիգայում հաղթելու համար կպայքարեն «Չելսին» ու «Արսենալը»: Բոլոր չորս թիմերն էլ ներկայացնում են Անգլիան, դրանցից 3-ը՝ Լոնդոնը: Նախկինում եզրափակիչներում երեքական ներկայացուցիչ ունեցել են Իտալիան, Գերմանիան և Իսպանիան:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին Մադրիդում. իսկ Եվրոպա լիգայի վճռորոշ խաղը կկայանա Բաքվում՝ մայիսի 29-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին