Ինչու դա Վինչին չի ավարտել «Մոնա Լիզա» կտավը
Վերածննդի հայտնի իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիին «ճանկանման ձեռնաթաթը»՝ ձեռքի դիսֆունկցիան, խանգարել է, որպեսզի ավարտի իր հայտնի «Մոնա Լիզա» կտավը (1503 - 1507 թթ.)։ Ռիա նովոստին, հղում անելով Ars Technica-ին, գրում է, որ նման եզրահանգման են եկել իտալացի նյարդաբան Կառլո Ռոոսին ու պլաստիկ վիրաբույժ Դավիդե Լաձերին։
Այդ տեսությունը հիմնված է այն գծանկարի վրա, որտեղ դա Վինչին ներկայացված է վնասված ձեռքով։ Պատմաբանները ենթադրում են, որ ձեռքն անաշխատունակ էր կաթվածի պատճառով։ Բացի այդ, համարվում էր, որ դա Վինչին տառապում է Դուպույտենի կոնտրակտ հիվանդությամբ։ Բայց նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարեց Լեոնարդոյի դիմանկարում նկարչի ձեռքը փակված է, այն վնասված է եղել։
Ավելի վաղ մասնագետներն ապացույց էին գտել, որ դա Վինչին լավ էր նկարում երկու ձեռքով էլ։
Հարակից հրապարակումներ`
- Լուվրում Դա Վինչիի ցուցահանդեսի մուտքը կսահմանափակեն
- Հռոմում բացվում է Լեոնարդո դա Վինչիին նվիրված ցուցահանդես
- Փորձագետները կասկածում են, որ «Աշխարհի փրկիչ» կտավի հեղինակը Լեոնարդո դա Վինչին է
- Լեոնարդո դա Վինչիի մասին ֆիլմի պրեմիերան կկայանա L.A. Italia Fest փառատոնում
- Իտալիան հրաժարվում է Լուվրին տրամադրել Լեոնարդո դա Վինչիի կտավներից
- Շլությունն օգնել է Լեոնարդո դա Վինչիին նկարել Մոնա Լիզայի ժպիտը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին