Կիպրոսի ափերին մոտեցած թուրքական նավի անձնակազմի ճակատագիրը
Թուրքական և ինչպես նաև միջազգային այլ մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Թուրքիայի կողմից Կիպրոսի ափերին սկսված նավթագազային հորատման աշխատանքները։
Ինչպես հայտնի է, մայիսի 6-ին թուրքական Fatih ռազմանավը հորատման աշխատանքներ էր սկսել Կիպրոսի ջրերում, ինչն առաջացրել էր Կիպրոսի Հանրապետության իշխանությունների դժգոհությունը։
Էրմենիհաբերը գրում է, որ թեմայի շուրջ խոսել է Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Հրիստոդուլիդեսը։
Նա հայտնել է, որ այս պահին ավարտվում են բոլոր նախապատրաստական աշխատանքները թուրքական նավի անձնակազմին կալանավորելու համար։
«Մենք հասել ենք վերջին փուլին, նավի անձնակազմի անդամների նկալանավորելու համար։ Դրանից հետո հարցը կտեղափոխվի դատարան»,- ասել է հույն պաշտոնյան։
Ավելին Կիպրոսը Հունաստանին զգուշացրել էր, որ եթե Թուրքիան չդադարեցնի իր գործողությունները, ապա հարցը կտեղափոխվի միջազգային դատական ատյաններ։