Վերջին զանգը՝ մայիսի 25-ին
Վերջին զանգը հանրապետության դպրոցներում կհնչի մայիսի 25-ին։ Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ուսումնական պլանով հնգօրյա ռեժիմով աշխատող դպրոցներում վերջացնում են մայիսի 24-ին է, վեցօրյաների դեպքում՝ մայիսի 25-ը, հենց դրա համար էլ որոշվել է ընտրել մայիսի 25-ը։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին 9-րդ դասարանցիները կենտրոնացված կարգով քննություն կհանձնեն «Հայոց լեզու և գրականություն առարկայից»։
«Քննություն անց է կացվում կիրակի օրով, և այն ուսուցիչները, որոնք կմասնակցեն քննական պրոցեսին կփոխհատուցվեն Աշխատանքային օրենսգրքի համաձայն։ Կիրակի օրը ինքնանպատակ չի ընտրվել, քանի որ մեծ քանակությամբ երեխաների տեղաշարժ է լինելու, խցանումներից, անվտանգությունից ելնելով ընտրվել է կիրակին»,- ասաց Արշակյանը։
Ինչ վերաբերում է շրջանավարտների թվին՝ նա հայտնեց, որ 9-րդ դասարանը կավարտի շուրջ 30 հազար աշակերտ, իսկ 12-ը՝ մոտ 20 հազար։
Նա հավելեց, որ նախորդ տարվա համեմատ 12-րդ դասարանցիների թիվն աճել է։ Նախորդ տարի 12-րդ դասարանն ավարտել էր 9600 աշակերտ, իսկ թվի նազումը պայմանավորված էր 12-ամյա կրթության անցման հետ։
Հարակից հրապարակումներ`
- Որոշ աշակերտների կթույլատրվի ավարտական քննությունը հանձնել իրենց դպրոցում
- 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննությունը կանցկացվի մայիսի 26-ին
- ԳԹԿ փոխտնօրենը՝ 9-րդ դասարանի կենտրոնացված քննության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին