Հասարակություն 12:30 11/05/2019 Հայաստան

Ավելացող հավակնություններ, նվազող վարկանիշ

Եթե վարչապետը շարքային մաքսավորին  աշխատանքից ազատվելու հրահանգ է տալիս՝  պետական խորհրդանիշ դրոշին իբր անվայել  վերաբերվելու  համար, ուրեմն ինքն էլ պետք է հրաժարական տա՝ պետության առաջին դեմքին ոչ պատշաճ պահվածքի, բառապաշարի   և բացահայտ անհավասարակշռվածության համար, քանի որ դրանով ինքն ավելի մեծ վնաս է հասցնում երկրին:

Ոչ ոք Փաշինյան Նիկոլից չի ակնկալում Ելիզավետա թագուհու պալատական  էթիկետի իմացություն կամ տոհմային  ազնվականի դիվանագետական հմտություններ:  Բայց կասկածից դուրս է, որ նա պարտավոր է տիրապետել   վարվելակերպի  ամենատարրական կանոններին՝ առնվազն միջին վիճակագրական հայաստանցու  չափով: Իսկ միջին հայաստանցին գիտի դանակ-պատառաքաղ օգտագործել և ծամելով չխոսել գոնե տեսախցիկների առաջ.  չքորվել  և  անընդհատ քիթ-ականջին չդիպչել զրույցի ժամանակ,  հարգել իր և ուրիշների ժամանակը ու հինգ ժամ  մամուլի ասուլիս չանել «ծառի կանաչ տերևը, կանաչ ծառի տերևը, տերևը» կրկնաբանություններով:  Եթե քաղաքացին ֆիզիկապես ի վիճակի չէ հինգ րոպեից ավել լսել իր պետության ղեկավարի  մեկ տարվա հաշվետվություն-ասուլիսը, ուրեմն խաթարված են մի քանի լուրջ չափանիշներ... ուրեմն քաղաքացին չի հավատում,  չի վստահում, չի  ընդունում նրան: Մենք հայերս, ամեն դեպքում, հինգ հազար տարվա  քաղաքակիրթ ազգ ենք, և վեհանձն ու համակրելի  առաջնորդ ունենալու  ներքին պահանջմունք ունենք: Չգիտի՝ թող սովորեցնեն: Դժվար թե հեշտությամբ լեզուներ յուրացնող անձնավորության համար, ցանկության դեպքում,  անհնար  լինի վարվեցողության այբուբենը սովորել: Կառավարությունում էլ  կարծես թե խորհրդական-վարսավիր-իմիջմեյքերի էին աշխատանքի ընդունել...

Կամ եթե գտնում են, որ  իրենք կատարյալ են և փոխվելու խնդիր չունեն,  կա մեկ  այլ տարբերակ՝  ի լուր աշխարհի հայտարարել, որ Փաշինյանը միայն իրեն ձայն տված 884 864  հայաստանցիների  վարչապետն է, իսկ ընտրություններին չմասնակցած կամ այլ ուժերի ձայն տված մնացած  1 708 276-ի հետ գործ չունի   (հիշեցնենք՝  2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է  ընտրելու իրավունք ունեցողների 48,63%-ը,  ընտրողների ընդհանուր թիվը  եղել է 2 593 140,  քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 261 105): 

Այնքան էլ աբսուրդ տարբերակ չի, առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց ինքն էր ի սկզբանե քաշել բաժանարար գիծը և խստորեն պահպանում է այն:  Իսկ  մայիսի 8-ի ասուլիսում կարծես թե սպառնալից ակնարկներ հնչեցին  փողոց փակելու դիմաց  փողոց փակելու մասին, նոր հեղափոխություն անելու մասին... այսինքն՝ պատրա՞ստ է  նույնիսկ  ժողովրդի տարբեր հատվածների իրար դեմ հանել: Ցավոք, 100 տոկոսանոց վստահությամբ չենք կարող բացառել այդօրինակ փորձերը, մանավանդ տեսել ենք, որ  վարչապետը  հանգիստ  կարող է անջրպետվել արցախցիներից՝  հայտարարելով,  որ ինքը իրավունք չունի ներկայացնել Արցախի ժողովրդին... բայցև  պատրաստ է նույն այդ ժողովրդով  «հակահեղափոխականների» դեմ հեղափոխություն անել Արցախում... Այ, էսպես էլ ապրում ենք՝  չհասկանալով, թե վարչապետի որ խոսքին հավատանք, բայց ակնհայտ է, որ նրան դուր  է եկել հեղափոխություն անելու պրոցեսը:

Աբսուրդ է, երբ պետության առաջին դեմքը շարունակում է   հանդես գալ թերթի խմբագրի կամ ընդդիմադիր պատգամավորի սկանդալային  կերպարով՝  չգիտակցելով, որ վաղուց են այդ հնարքները կորցրել իրենց ազդեցությունը անգամ իրեն ընտրած  884 864-ից շատերի համար: Իրավունք ունի՞ Փաշինյանն  անտեսել այն հանգամանքը, որ տարբեր պետությունների  շահերի բախման կետում հայտնված երկրի ղեկավարի    ամեն բառն ու շարժումը դիտարկվում են խոշորացույցով, և բարձր տեխնոլոգիաների այս դարում  վայրկենաբար տարածվելով աշխարհով մեկ՝ վեր են հանում   սուտն ու կուլիսային պայմանավորվածությունները:

Մենք   Ամերիկա կամ Կորեա չենք, որ կարողանանք մեզ թույլ տալ   էպատաժային  ղեկավար ունենալու շքեղությունը:   Մերը պետք է զինվոր ու դիվանագետ լինի, պետք է դիրքավորի իրեն որպես  բոլոր հայերի բարեկամ Հայաստան-Արցախ-Սփյուռքում,  պետք է պաշտի  մեր հողն ու  պատմությունը:  Դա է առաջնայինը, ոչ թե կոնյուկտուրային կուսակցական խաղիկները...  չէ՞ որ հենց այդ պատճառով  ժողովուրդն օգնեց իշխանությունից  հեռացնել  ազգայնական ՀՀԿ-ին (անշուշտ ժամանակավորապես):  Իշխանությունը զավթած  օտարասեր քայլածները արագացված տեմպերով կրկնում են նույն այն սխալները, որոնք հանգեցրին նախորդների  հեռացմանը: Շատ արագ կորցրեցին այս իշխանավորները իրականության զգացողությունը, շատ արագ կտրտեցին իրենց պահող ճյուղերը, շատ արագ բռնեցին գահավիժման ճամփան, շատ արագ գործի դրեցին   հակառակորդներին վերացնելու  սխալ մեխանիզմը,  որը թափ առնելով այլևս չի կանգնելու և նույն արագությամբ էլ  անողոքաբար  իրենց է ոչնչացնելու (Կաֆկայի  ստեղծագործությունը չհիշեցի, որ նշեմ):  Փաշինյանն իր շրջապատով  անսպառ նյութ կդառնա ապագա  պատմաբանների, հոգեբանների և այլ մասնագետների համար՝  պատահմամբ իշխանության հասած  անձի կրած փոխակերպումների առումով:

Ինչ արագությամբ  որ կատարվում է Փաշինյանի այլափոխումը, նույն արագությամբ էլ ընկնում է նրա վարկանիշը, ինչը նա համառորեն չի նկատում: Իշխանությամբ վարակված լինելու նախանշաններից է՝ չնկատել այն, ինչ քեզ ձեռնտու չի և շարունակել  ապրել պատրանքնային հաղթանակներով: Բայց ուզի-չուզի, ստիպված է լինելու սթափվել և կողմնորոշվել՝  վերջապես դառնո՞ւմ է երկրի իրական առաջնորդ, թե մնում է մեկ թիմի շեֆ: Թիմ, որն արդեն ճաքեր է տալիս, ինչով և բացատրվում ներիշխանական ահագնացող պայքարը:  Վերջի զգացողություն է թևածում օդում, բումերանգն է  սկսել է թափով հետընթացը:

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}