Ղրիմում շոգենավի հետ միասին խորտակվել են Այվազովսկու կտավները
Ղրիմի ափերին մոտ խորտակված «Գեներալ Կոցեբու» շոգենավից, որի վրա կարող էին լինել Այվազովսկու կտավները, դադարեցվել են արտեֆակտերի դուրս բերման աշխատանքները:
Գազետա.ռու-ն գրում է, որ հատուկ գիտարշավի անդամները հայտնաբերել են ավելի քան 10 կտավի հատվածներ, այդ թվում, ենթադրաբար, Այվազովսկու վրձնին պատկանող կտավների: Նավը խորտակվել է ավելի քան 100 տարի առաջ, այն 40 մետր խորության վրա է:
Արշավախմբի ղեկավարն ասել է, որ անհրաժեշտ է նկարները երկու մետրանոց տիղմի շերտի տակից, որպեսզի ամբողջովին բացվի պատը, որի վրա կտեսնեն նկարների հատվածները։
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն ։
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկու կտավը՝ Sotheby's-ի թոփ-լոտերից
- Ղրիմում Այվազովսկու պատկերասրահի հիմքի վրա կստեղծվի թանգարանային թաղամաս
- Այվազովսկու և այլ հայտնի արվեստագետների հազվագյուտ աշխատանքներ կներկայացվեն Պետերբուրգում
- Այվազովսկու անվան պատկերասրահի հավաքածուն կթվայնացվի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին