ՀՀ մարզերից միայն երկուսի համերգային դահլիճներում են կազմակերպվել համերգներ
Համերգային 19 կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալներով, 2018թ. hանրապետության համերգային դահլիճներում կազմակերպված 749 համերգի ներկա է եղել 207.0 հազ. մարդ: Համերգներից ստացված հասույթը կազմել է 136.4 մլն. դրամ:
Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալներով, 19 համերգային կազմակերպությունից 13-ը Երևանում են, երեքական՝ Լոռիում և Շիրակում։ 749 համերգից 587-ը կայացել է Երևանում, 84-ը՝ Լոռիում, 78-ը՝ Շիրակում։
Արտերկրում կազմակերպված 42 համերգ-հյուրախաղերից 13-ը տեղի է ունեցել Եվրոպայում, 8-ը` ԱՊՀ երկրներում, 8-ը` Իրանում, 5-ը՝ Լատվիայում, 4-ը` Վրաստանում, 3-ը՝ ԱՄՆ-ում և 1-ը` Թուրքիայում: