Տուսկը խոսել է Brexit-ի չեղյալ հայտարարելու հավանականության մասին
Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ տուսկը հայտարարել է, որ Brexit-ի չեղարկման հնարավորություն դեռևս գոյություն ունի։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ իր կարծիքը նաև հայտնել է «La Vanguardia» իսպանական թերթի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ հավանականությունը, որ Մեծ Բրիտանիան դուրս չի գա ԵԽ-ի կազմից, կազմում է 20-30 տոկոս։ Նա ընդգծել է, որ դա այդքան էլ քիչ չէ։
«Ամեն ամսվա հետ ավելի պարզ է դառնում, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալը տարբերվելու է Brexit-ի հեղինակների ներկայացրածից։ Հանձնվելու ոչ մի պատճառ չեմ տեսնում»,- ասել է Տուսկը։
Նա հավելել է, որ Brexit-ի հարցում շտապել չկա։
Հարակից հրապարակումներ`
- Մեյը խոստացել է հրաժարական տալ Brexit-ից հետո
- Լոնդոնը դիմել է ԵՄ-ին՝ մինչև հունիսի 30-ը Brexit-ի հետաձգման խնդրանքով
- Եվրամիությունը Brexit –ի հարցով կընդունի վերջնական որոշում
- Մերկելը գնահատել է Brexit-ի իրավիճակը
- Brexit-ի քվեարկությանը օրը որոշվել է
- Brexit-ի արտակարգ գագաթնաժողովը չեղյալ է հայտարարվել
- Բրիտանացի երաժիշտները նամակ են հղել Թերեզա Մեյին՝ ընդդեմ Brexit-ի
- ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան կարող են համաձայնության չգալ Brexit-ի պայմանների շուրջ. հայտարարել է Տուսկը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին