Պորոշենկոն հարցաքննվել է «մայդանի» գործով
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հույս ունի, որ իր ցուցմունքները կօգնեն ավարտել 2014 թ. «եվրամեյդանի» ընթացքում մարդկանց զոհվելու գործով քննությունը։
«Այսօր դատախազությունում 2014 թվականին Մայդանում հեղափոխության մասնակիցների դեմ հանցագործության գործով կրկնակի ցուցմունք եմ տվել։ Հույս ունեմ, որ լրացուցիչ հարցաքննության ժամանակ իմ պատասխանները կօգնեն ավարտել քննությունը»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ գրել է Պորոշենկոն Ֆեյսբուքում։
Ուկրաինայի նախագահը կարևորել է այս գործն ուկրաինական ողջ հասարակության համար։
«Վստահ եմ, որ բոլոր մեղավորները պետք է անպայման պատժվեն»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Պորոշենկոն չի ներկայացալ հարցաքննության Գլխավոր դատախազություն
- Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը Պորոշենկոյին կանչել է հարցաքննության