Մենք Արցախի հարցը լուծել ենք, մեր խնդիրն է այսօր պահել այն, ինչ ունենք. Վաղարշակ Հարությունյան
«Մենք Արցախի հարցը լուծել ենք, մեր խնդիրն է այսօր պահել այն, ինչ ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Նրա խոսքով, եթե Ադրբեջանը համոզված լիներ, որ ինքը կարող է պատերազմը հաղթել, կսկեր։
«Հիմա մենք այնպիսի ռազմական ներուժ ունենք, մանավանդ հրթիռային համակարգ, որը կոչնչացնի Ադրբեջանի բոլոր տնտեսական և ռազմական կենտրոնները։ Սա է երաշխիքը, որ Ադրբեջանը չի գնում պատերազմի։ Իսկ այդ դիվերասիաները, խախտումները չի կարող չանցկացնել, քանի որ սրանով խնդիր է լուծում, ճնշում է իրականացնում հայկական կողմի վրա, որպեսզի ժողովուրդն ասի, թե ինչքան կարող են մեր երեխաները զոհվել, ձևավորվի մթնոլորտ, որպեսզի ճնշում լինի ռազմաքաղաքական իշխանությունների վրա, և մենք գնանք զիջումների»,- ասաց նա։
Հարությունյանի կարծիքով՝ մյուս կողմից էլ նա շանտաժի է ենթարկում համանախագահներին, որ եթե չբերեն մի պայմանագիր, որը բխում է իր շահերից, կսկսի պատերազմ։
«Լայնածավալ պատերազմ մոտակա ժամանականերս չեմ սպասում, չնայած էլի եմ ասում՝ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ու մարտունակ բանակ ունենանք»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելուն, նախկին նախարարն ասաց. «Քանի որ Ադրբեջանն ասում է՝ Ղարաբաղն իմն է, տարածքներն իմն են, Երևանն իմն է, այստեղ խոսել նույնիսկ փոխզիջումների մասին, համարում եմ անթույլատրելի, քանի որ Ադրբեջանը դա որպես թուլություն է ընկալում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան