Ավտոերթ և հանրահավաք՝ ի պաշտպանություն Ամուլսարի
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում կայացել է Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ քաղաքացիների կազմակերպած հանրահավաքը:
Նախքան հանրահավաքը, ավտոերթ է եղել։ Jermuk news-ից տեղեկանում ենք, որ տարբեր համայնքներից 250-ից ավելի ավտոմեքենա միացել է Ամուլսարի շահագործման դեմ մեկնարկած ավտոերթին։
Ավտոերթի և հանրահավաքի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ նշված, որ՝ «շուրջ 11 ամիս է, ինչ Ջերմուկ համայնքի բնակիչները կայացրել են որոշում, որ Ամուլսարը պիտի սար մնա, ջրերը ջինջ ու մաքուր պիտի հոսեն Սևանա լիճ, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզեր, իսկ Ջերմուկն էլ պիտի շարունակի մնալ Հայաստանի թիվ մեկ առողջարանային և զբոսաշրջային կենտրոն»։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը պարտավորեցրել է Ոստիկանությանը քրգործ հարուցել Ամուլսարի ճանապարհները փակած ցուցարարների դեմ
- ՔԿ պարզաբանումը` Ամուլսարում նշանակված համալիր փորձաքննության վերաբերալ
- Դատարանը պարտավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել Լիդիանի ազատ մուտքն Ամուլսարի տարածք
- Լիդիանը հնարավորություն է ստացել իրականացնել ձմեռացման աշխատանքներ Ամուլսարում
- Փրկենք Ամուլսարը․ Սերժ Թանկյանը ուղերձ է հղել
- Ամուլսարից օգտակար հանածոների առերևույթ ապօրինի արդյունահանման փաստի առթիվ քրգործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան