Ադրբեջանի ԱԳՆ. Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակիչ խաղին
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը՝ չնայած երկրների միջև լարվածությանը: sport-express.ru-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան։
«Ադրբեջանում կայացել են մեծ սպորտային իրադարձություններ, որոնց մասնակցել են հայ մարզիկները: Սպորտն ու քաղաքականությունն առանձնացված են իրարից»,- ասել է նա։
Մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Արսենալը» պայքարելու է «Չելսիի» դեմ:
Նշեք, որ ավելի վաղ ՈւԵՖԱ-ն վստահեցրել էր, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա։
«Մենք պահանջել ենք հավաստիացումներ, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ այդ խաղացողն երկիր այցելելու խնդիր չի ունենա և կձեռնարկվեն անվտանգության համար բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,-ասել էին ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից։
Մխիթարյանը երկու անգամ չի մեկնել Բաքու և չի մասնակցել ադրբեջանական թիմերի հետ Եվրագավաթի խաղերին։
Հարակից հրապարակումներ`
- ՈւԵՖԱ-ն վստահեցրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա
- Մեկ երկրից 4 թիմ կխաղա Եվրագավաթների եզրափակիչներում
- Մոտեցանք Եվրոպա լիգայի եզրափակիչին. Մխիթարյան
- Մխիթարյանը չի մեկնի Բաքու
- Նաև սպորտը՝ Ադրբեջանի պետական քաղաքականության զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան