Կլոպ. Ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է հասնել Բաքու
«Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է երկրպագուների դժգոհությունը չափազանց թանկ տոմսերից և Մադրիդում ու Բաքվում՝ եվրագավաթների եզրափակիչների անցկացման քաղաքներում, ապրելու բարձր գներից։
«Ինչ վերաբերում է Մադրիդին, կարծում եմ, որ ամեն ինչ անհավանական թանկ է, սակայն գոնե այն աշխարհի մյուս ծայրում չէ ի տարբերություն Բաքվի։ Կարծում եմ, որ այնտեղ եզրափակիչ անցկացնելը բավականին զվարճալի է։ Չգիտեմ, թե ինչ են նման որոշում ընդունող տղաները կերել նախաճաշին։ ... Ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է հասնել Բաքու։ Եզրափակիչների անցկացման մասին որոշումները պետք է առավել հիմնավոր և տրամաբանական լինեն։ Դա անպատասխանատու է։ Չգիտեմ, թե ինչպես են ընդունում նման որոշումներ։ Լսել եմ, հյուրանոցի համարը, որը սովորաբար արժե 100 ֆունտ, հիմա տրամադրում են 2700 ֆունտով։ Դա խելագարություն է»,- footboom.com-ի հաղորդմամբ՝ ասել է նա Sky Sports-ին տված հարցազրույցում։
Մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Արսենալը» պայքարելու է «Չելսիի» դեմ: Հունիսի 1-ին Մադրիդում կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԱԳՆ. Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակիչ խաղին
- ՈւԵՖԱ-ն վստահեցրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա
- Մեկ երկրից 4 թիմ կխաղա Եվրագավաթների եզրափակիչներում
- Մոտեցանք Եվրոպա լիգայի եզրափակիչին. Մխիթարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան