Ջորջ Մարտինին արգելել են ցուցադրել «Գահերի խաղը»
HBO հեռուստաալիքն արգելել է Ջորջ Մարտինին «Գահերի խաղը» ֆիլմի վերջին սերիան ցուցադրել Սանտա-Ֆեում գտնվող իր կինոթատրոնում՝ Jean Cocteau Cinema-ում։ 360tv.ru-ի հաղորդմամբ, հայտնի ֆիլմի հեղինակը վաղուց է որդեգրել անվճար ցուցադրությունների ավանդույթ, բայց այս անգամ պետք է հիասթափվի։
«Ցավով հայտնում ենք, որ մենք չենք կարող «Գահերի խաղը» ցուցադրել Cocteau-ում։ Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նրանց, որոնք վերջին տարիներին կոստյումներով եկել էին մեզ հետ միասին դիտելու սերիալից հատվածներ։ Այդ ամենը ձեզ համար է»,- նշված է կինոթատրոնի ֆեյսբուքյան էջում։
Մարտինի մեդիա-մենեջերի խոսքով, հեռուստաընկերությունը չի բացատրել իրենց, թե ինչու են մերժել։ Նա նաև ասել է, որ Մարտինը պահպանել է հեռուսաալիքի հետ լավ հարաբերություններ։
Jean Cocteau Cinema հաճախ է մեծ էկրանին ցուցադրել «Գահերի խաղը» սերիալը, նույնիսկ ցուցադրել են վերջին եթերաշրջանի առաջին սերիան։
Հարակից հրապարակումներ`
- «Գահերի խաղի» ավարտից հետո Էմիլիա Քլարկի սիրտը կոտրված է
- «Գահերի խաղի» վարկանիշը նվազում է
- «Գահերի խաղի» աստղի ծնողներն արգելել են նրան դիտել սերիալը
- «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Սանսա Սթարքն ամուսնացել է Լաս Վեգասում
- «Գահերի խաղի» դերասանուհին արգելափակել է թուրք հետևորդներին
- «Գահերի խաղի» ռեկորդների շարքը շարունակվում է
- Արգելափակել «Գահերի խաղի» սփոյլերներին
- «Գահերի խաղից» Էմիլիա Քլարկը՝ Ջոն Սնոուի կոստյումով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին