Իրավունք 16:41 13/05/2019 Հայաստան

Ալումյան. Դատախազի ծառայողական մուտքով մտնելը կասկած է առաջացնում, որ դատավորը նախապատվություն է տալիս մեղադրող կողմին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընդմիջումից հետո փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց՝ իրենք ինքնաբացարկի միջնորդություն են հայտնում դատավորին։ Որպես հիմնավորող հանգամանք պաշտպանը նկատեց, որ հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով սույն գործով ունի մեղադրողի կարգավիճակ, դատարանի դահլիճ է մտել դատավորի ծառայողական մուտքով։

Նա նշեց, նիստի ընթացքում պաշտպանները փորձել են ճշտել, թե ինչ հիմքով է դատախազը ներս մտել այդտեղից, փորձ է արվել ճշտել դատավորի ու գլխավոր դատախազի շփումների մասին տեղեկություն, սակայն դատավորը չի պարզաբանել։

«Բոլոր դեպքերում այս փաստերը կարող են կասկած առաջացնել, որ դատավարական կողմերի հավասարության սկզբունքը Ձեր կողմից չի պահպանվել, և Դուք նախապատվություն եք տալիս մեղադրող կողմին»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Քոչարյանի գործով նախնական դատական նիստին մասնակցում է նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա դատարանի դահլիճ մտավ դատավորի ծառայողական մուտքից։

Սա հարցեր առաջացրեց պաշտպանների մոտ։ Մասնավորապես Ալումյանը նկատեց, որ դա կասկածներ է առաջացնում, որ դատավորն ու դատախազն ունեն արտադատարանական հարաբերություններ կամ էլ մինչև նիստը եղել են նույն կաբինետում։ Դատավոր ը պատասխանեց, նման հարաբերություններ չունեն, նույն սենյակում չեն եղել, թե ինչպես է դատախազը ծառայողական մուտքից ներս մտել, ինքը տեղյակ չէ։

Որպես ինքնաբացարկի հիմք, Ալումյանը նկատեց, որ դատավոր Գրիգորյանը քրեական գործի նյութերը ստացել է մայիսի 5-ին։

«Ակնհայտ է, եթե Դուք օժտված չեք գերբնական հատկություններով, Դուք հնարավորություն չունեիք ծանոթանալ գործի ողջ նյութերին, քանի որ գործը բաղկացած է 80 հատորից, իսկ վեց օրվա ընթացքում հնարավոր չէ դրան»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ պաշտպանները փորձել են հստակեցնել, թե գործի նյութերի որ մասին է ծանոթ դատավորը, մինչդեռ վերջինը հրաժարվել է ասել, թե նյութերի որ մասին է ծանոթ ու որոնք են այդ նյութերը։

Ալումյանը նաև նկատեց, որ ԲԴԽ-ն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով դեռ որոշում չի կայացրել, և դա կարող է օգտագործվել դատավորի անկախության վրա ազդելու նպատակով։

«Դա կարող է կաշկանդել Ձեզ նաև այլ առումով։ Ես համազված եմ, որ Դուք այս պահին կաշկանդված եք ինքնաբացարկ հայտարարելու հարցում»,-ասաց Ալումյանը։

Փաստաբանի կարծիքով, կարգապահական վարույթը ձգձգվում է, որ տեսնեն, թե դատավորն ինչ է անելու Քոչարյանի գործով, որպեսզի դատավորին պատժեն, կամ չպատժեն, կամ էլ մեղմ պատժեն։

«Սա կարող է լրջորեն ազդել Ձեր հետագա գործողությունների վրա այսօրվա նիստում։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք ինքաբացարկ ենք հայտնում դատավորին»,-ասաց նա ու գրավոր միջնորդությունը հանձնեց դատավորին։

Միջնորդությանը միացավ նաև Ռոբերտ Քոչարյանը։ Ներկաները այն ողջունեցին ծափահարություններով։

Դատախազները նկատեցին, նիստի ընթացքում պետք է քննարկվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, նույնը թողնելու կամ վերացնելու հարցը, այլ հարցերի քննարկումը դուրս է վարույթի շրջանակներից։

Անդրադառնալով փաստարկներից գլխավոր դատախազի՝ ծառայողական մուտքով ներս մտնելուն, մեղադրողն ասաց, դատախազն արդեն հայտարարել է, որ դատավորի հետ որևէ շփում չի եղել։

«Նույնը փաստեց նաև դատավորը, և մենք բոլորս ենք տեսել, որ դատավորը շատ ավելի վաղ է մուտք գործել, քան դատախազը»,-ասաց դատախազ Բաղդասարյանը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց դատարանն անցնում է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դատական ակտ կայացնելու համար։ Քանի որ աշխատանքային օրվա ավարտին քիչ էր մնացել, դատարանը հաջորդ նիստը կգումարի վաղը՝ մայիսի 14-ին ժամը՝ 12։30-ին։ Դատական ակտը կհրապարակվի հենց այս ժամանակ։

Հ.Գ. Րոպեներ առաջ ԲԴԽ-ն տարածեց հաղորդագրություն՝ տեղեկացնելով, որ դատավոր Դ. Գրիգորյանին հայտարարվել է նախազգուշացում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}