Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերը Մարտի 1-ի գործի մասին են
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն արտառոց է համարում Ազգային անվտանգության ծառայությունից փաստաթղթերի կորելը։
«Նման դեպք եղել է նաև 90-ական թվականներին, երբ էլի իշխանափոխություն տեղի ունեցավ, նախկին КГБ-ի արխիվներից անհետացել էին գործակալական նյութեր»,-ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց նա։
Օրենսդիր մարմնի անդամը հայտարարեց, ով նման բան է նախաձեռնել, անհետևանք ու անպատիժ չի մնալու։
«Կհայտնաբերվեն թե իրականացնողները, թե հնարավորության դեպքում կվերականգնվեն փաստաթղթերը»,-ասաց նա։
Ինչի՞ հետ կարող են առնչություն ունենալ այդ փաստաթղթերը։ Հարցին ի պատասխան Քոչարյանը չբացառեց, որ կարող են լինել Մարտի 1-ի իրադարձությունների մասին։
«Եթե դրանք անհետացել են, նշանակում է, մարդիկ կան, որոնք լուրջ անհանգստացել են ինչ-որ փաստաթղթերի գոյությամբ։ Իսկ մենք գիտենք, որ շատ բաներ կեղծվել են ու անվտանգության մարմիններն են մասնակից եղել այդպիսի կեղծիքների կազմակերպմանը թեկուզ Մարտի 1-ի գործով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ կասկած չունի, մեղավորներն ու հանգամանքները պարզվելու են։
Հարակից հրապարակումներ`
- Հավանական եմ համարում, որ ԱԱԾ-ում նյութեր ոչնչացնելու փաստի առթիվ քրգործ կհարուցվի. Փաշինյան
- Նիկոլ Փաշինյանը բացառեց, որ ԱԱԾ-ն կարող է «գործ սարքել» Սանասարյանի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան