Հայ բժիշկները Սիրիայում վիրաբուժական օգնություն են ցուցաբերել 241 հիվանդի
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 10-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 25 հազար 860 քմ տարածք են ականազերծել:
Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հումանիտար առաքելության բժիշկները վիրաբուժական օգնություն են ցուցաբերել 241 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ցուցաբերվել 534 քաղաքացու, կլինիկալաբորատոր հետազոտությունների թիվը 959 է:
Օրեր առաջ կայացել է հայ բժիշկների և Սիրիահայ Օգնության Խաչի շրջանային վարչության անդամների հանդիպումը: Հայկական խմբի մարդասիրական գործունեությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Հայ սակրավորները Սիրիայում ավելի քան 25 հազար քմ տարածք են ականազերծել
- Հայ սակրավորները Սիրիայում 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք են ականազերծել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին