Մանվել Գրիգորյանի գործով դատավարության տեսանկարահանումն արգելվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Նիստին ներկա է նաև Մանվել Գրիգորյանը և Նազիկ Ամիրյանը։
«Քանի որ երկար ժամանակ մեր պաշտպանյալը գտնվել է անազատության մեջ, հաշվի առնելով նրա առողջական վիճակը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել ենք, զուտ այսօրվա կայանալիք դատական նիստի տեսաձայնագրման վերաբերյալ կխնդրեինք ԶԼՄ-ներ ներկայացուցիչները, օպերատորները չնկարահանեն, եթե ուղիղ եթեր կա, բացառապես ձայնային լինի»,- ասաց պաշտպան Արսեն Մկրտչյանը։
Փաստաբանը նշեց, որ սա կապված է անձնական տվյալների հետ, ներկայումս բժիշկը գտնվում է դատարանի շենքում և պարբերաբար օգնություն պետք է ցույց տա Մ. Գրիգորյանին։
Դատավորը հայտարարեց, որ դատարանը մերժում է լրատվամիջոցների միջնորդությունը՝ նիստը տեսա-լուսանկարահանելու վերաբերյալ, տեսանկահարանումը, լուսանկարահանումն այս նիստի ընթացքում արգելել։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։
Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի կին. Հերոսը չի սողում
- Դատախազ. Ասում են Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակում է, բայց շատ առողջ մարդու նման դուրս եկավ ՔԿՀ-ից (ավելացված)
- Դատական նիստը չհետաձգվեց Մանվել Գրիգորյանի ներկայությունը ապահովելու համար
- Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը՝ մայիսի 2-ին
- Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ ծանր է
- Մանվել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ-ը մերժել է միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը
- Մանվել Գրիգորյանի և կնոջ գործն արդեն դատարանում է
- Մանվել Գրիգորյանի պաշտպանները նոր միջնորդություն են ներկայացրել
- Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի եզրակացության տակ ստորագրել է մի անձ, ով ազատված է եղել պաշտոնից
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Խախտումները քրոնիկ են դարձել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին