Ըստ Վարդգես Գասպարիի՝ ակցիայի մասնակիցները ջրի շշով հարվածել են դեմքին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ լարված իրավիճակ էր ստեղծվել դատարանի դահլիճից դուրս: Միջադեպ տեղի ունեցավ ակտիվիստ Վարդգես Գասպարիի և Քոչարյանի աջակիցների միջև: Երկրորդ նախագահի աջակիցները ոստիկաններից պահանջում էին դատարանի շենքից դուրս հրավիրել Գասպարիին, որպեսզի կրքերը չթեժանան:
Ակցիայի մասնակիցները Գասպարիի ձեռքից վերցրեցին ցուցապաստառը: Դրանից հետո ոստիկաներին հաջողվեց ակտիվիստին դուրս հրավիրել դատարանի շենքից:
Դրսում Վարդգես Գասպարին լրագրողներին ասաց, թե ակցիայի մասնակիցները ջրի շշով հարվածել են դեմքին: Նա նշեց նաև, որ ոստիկաններն անգործություն ցուցաբերեցին: «Ես հիմա այստեղ տալիս եմ հաղորդագրություն հանցագործության մասին: Ո՞ւր են ոստիկանները, եկեք և հաղորդագրությունն ընդունեք»,- ասաց ակտիվիստը:
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Դատախազի ծառայողական մուտքով մտնելը կասկած է առաջացնում, որ դատավորը նախապատվություն է տալիս մեղադրող կողմին
- Քոչարյանի գործով դատավորի անուն-ազգանունը հանվել է գործերի բաշխման ցանկից
- Ինչո՞ւ դատախազը դահլիճ մտավ դատավորի ծառայողական մուտքից
- Քոչարյանի գործով դատական առաջին նիստին մասնակցում է գլխավոր դատախազը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան