Ահազանգ. 30 րոպեից պայթյուն է տեղի ունենալու Երևան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող հյուրանոցում
Այսօր ժամը 17:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ 30 րոպեից պայթյուն է տեղի ունենալու Երևան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող հյուրանոցում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Ոստիկանության կինոլոգիական խումբն իրականացրել է տեղազննում. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: