Բիթքոինի փոխարժեքը հոկտեմբերից հետո առաջին անգամ հասել է 7 հազար դոլարի
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթի (կրիպտոարժույթ)՝ բիթքոինի փոխարժեքը, 2018 թվականի հոկտեմբերից հետո առաջին անգամ աճել է՝ հասնելով 7 հազար դոլարի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքն աճել է 3,51%-ով՝ կազմելով 7,054 հազար դոլար: Կրիպտոարժույթների աճուրդների ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինի գինն ավելացել է 3,21%-ով՝ հասնելով 7 հազար դոլարի:
Ինչ վերաբերում է թվային այլ արժույթներին, ապա դրանք վաճառվում են տարբեր գներով: Մասնավորապես, Ethereum-ի փոխարժեքն անկում է ապրել 1,49%-ով և կազմել 186,96 դոլար, Ripple-ի փոխարժեքը նվազել է 2,36%-ով և կազմել 0,3108 դոլար, իսկ Bitcoin Cash-ն աճել է 9,13%-ով՝ հասնելով 350,29 դոլարի:
Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 211,405 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 59,1 տոկոսը: