Վերահսկողական միջոցառումներ են սկսվել թունաքիմիկատների իրացման շուկայում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողություն է սկսել թունաքիմիկատների իրացման շուկայում: Դիտարկումներ անցկացվելու են հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում: Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացվող դիտարկման մեկնարկին մասնակցել են նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՍԱՏՄ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։
Թունաքիմիկատների իրացման մի քանի կետերում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ոլորտում տնտեսվարողները թեև հիմնականում պահպանում են սահմանված նորմերը, սակայն առկա են նաև թերացումներ և խախտումներ: Հայտնաբերված ժամկետանց թունաքիմիկատները հանվել են վաճառքից, առանց մակնշմանները՝ ուղարկվել լաբորատոր փորձաքննության, իսկ մակնշման թերություններով կամ հայերեն մակնշման բացակայությամբ թունաքիմիկատների վաճառքը կասեցվել է, հանձնարարվել է ապահովել դրանց պատշաճ մակնշումը:
Թունաքիմիկատների իրացման շուկայում պետական վերահսկողությունը շարունակվում է, արդյունքները կհրապարակվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան