Վերելակների սպասարկման համար ամսական վճարվող միջինը 1600 դրամը կարող է ավելանալ մոտ 20-30 տոկոսով
«Վերելակների վերանորոգման, վերազինման և փոխարինման ֆոնդը բավականին մեծ ֆինանսական ծախսեր են իրենից ենթադրում: Այս պահին Երևանի համայնքային բյուջեն նման միջոցների չի տիրապետում, խոսքը գնում է ավելի քան 30 միլիարդ դրամի մասին: Սա նախնական հաշվարկով մինչև 3600 վերելակների տոտալ փոխարինման ծախսերի ընդհանուր ֆոնդն է»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ եթե քաղաքն ինքնուրույն և ամբողջությամբ այս ծրագիրը իրականացնեի, ապա անհրաժեշտ կլինի քաղաքում որևէ այլ ծրագրով բյուջետային ծախսեր մեկ ամբողջ տարի չիրականցնել, ուստի մեր նախագծած մոդելը ներառում է կառավարության աջակցությունը և լրացուցիչ ռեսուրսների ներգրավում։
«Մեր նախագծած մոդելը ենթադրում է վերալակների փոխարինում և ծախսվող միջոցների փոխհատուցում շուրջ 20-25 տարիների ընթացքում: Սա այն բաշխվածքն է, որը թույլ է տալու այսօր առկա իրավիճակում քաղաքացիների կողմից վճարվող վերելակների սպասարկման վճարների ոչ էական բարձրացման պարագայում ծածկել այս միջոցները։ Օրինակ միջին հաշվարկով 1 բնակարանը վերելակների համար վճարում է ամսական շոիրջ 1600 դրամ: Մենք դիտարկել ենք միջինացված հաշվարկ և այսօրվա 1600 դրամը կարող է ավելանա, ոչ ավել 20-30 տոկոսով»,-տեղեկացրեց նա։
Փոխքաղաքապետի խոսքով՝ վերելակների գրեթե 70 տոկոսը ավելի քան 40 տարվա ծառայության ժամկետ են անցել. իրականացվել է 1100 վերելակների տեխնիկական գնահատում և օրերս պարզվել է, որ 31 վերելակ ենթակա է չշահագործման:
Հայկ Սարգսյանը ասաց, որ ինքը հաստատում է քաղաքապետ Հայկ Մարությանի այն խոսքերը, որ բնակիչները պետք է վճարեն նման գործառույթների դիմաց. «Դա կլին հարկերի, տուրքերի ձևով, այնուամենայնիվ, այդ ծախսը հոգում են քաղաքացիները։ Պետք է ունենանք այն կոնսենսուսը, որ վերելակներն, ինչպես նաև ամբողջ բնակարանային ֆոնդն իր աստիճանավանդակներով, տանիքներով, նկուղներով բնակիչների սեփականությունն են։ Իրականում այս ամբողջ ֆոնդը, ներառյալ վերելակները, պետք է սպասարկվեն և շահագործվեն բնակիչների միջոցներով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին