Հրդեհ բազմաբնակարան շենքում
Մայիսի 12-ին, ժամը 17:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաաքի Սիլիկյան թաղամասի Սպանդարյան կայարանի շենքերից մեկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սպանդարյան կայարանի 1-ին շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում (մոտ 20 քմ տարածքում, սեփականատեր՝ Ա.Հ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:32-ին, մարվել՝ 18:41-ին:
Այրվել են ննջասենյակի գույքը՝ մասամբ (պահարանը և մահճակալը՝ մոտ 1,5 քմ), դուռը և պատուհանները՝ մասամբ, հեռուստացույցը, ջերմահարվել են ննջասենյակի պատերը և կահույքի մնացած մասը. տուժածներ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին