«Գազի» Հովոյի տղաները մարզպետին տիրություն են անում. «Politik»
«Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նոր «կռիշ» ունի։ Մարզում նրան հովանավորում են ՀՀԿ-ական իշխանության տարիներին բազմաթիվ կրիմինալ պատմություններով հայտնի «Գազի» Հովոյի տղաները։
Իշխանափոխությունից հետո Գարիկ Սարգսյանը, մարզպետ նշանակվելով, լուրջ խնդրի առաջ էր կանգնել։ Մարզում հայտնի և ոչ մի անձնավորություն նախկինում իր հետ հարաբերություններ չէր ունեցել։ Ավելին` շատերի համար նա անգամ մարզպետ դառնալուց հետո շարունակում էր մնալ Մոսկվայում «բռուշատկա փռող» Գարիկը։
Գարիկ Սարգսյանի դիրքերն այնքան թույլ էին մարզում, որ անգամ գյուղապետների հետ կոնֆլիկտ ունենալու դեպքում ստիպված դիմում էր ՊՎԾ-ին և միայն վարչապետի աշխատակազմի միջամտությունից հետո էր կարողանում հասնել իր ուզածին։ Կոկորդիլոսաբուծարանի պատմությունից հետո նա հայտնվեց նաև ծիծաղելի վիճակում։ Ըստ շրջանառվող լուրերի` Գարիկ Սարգսյանին ծաղրում էին անգամ մարզխորհրդի նիստերի ժամանակ։
Գարիկ Սարգսյանի` որպես մարզպետ տապալումը վերջնական եղավ, երբ մի ամբողջ պետական համակարգի կողմից ստիպողաբար հրաժարականի դիմում գրած ՈՒրցաձոր համայնքի ղեկավարը վերընտրվեց, չնայած այն հանգամանքին, որ մյուս թեկնածուն վայելում էր մարզային իշխանությունների անվերապահ աջակցությունը։
Եվ ահա այս անհաջողություններցի հետո, ըստ մեր տեղեկություններ, Գարիկ Սարգսյանը հանդիպում է խնդրել «Գազի» Հովոյի տղաների հետ և նրանցից աջակցություն խնդրել։ Նրանք էլ աջակցել են, իսկ դրա փոխարեն մարզի մասշտաբով կրկին հարց լուծողներ են դարձել։ «Գազի» Հովոյի տղաները մարզում հպարտորեն են նշում, որ մարզպետն իրենց ենթակայության տակ է, և ցանկացած հարց կարող են լուծել և դիմումների պակաս չունեն։
Առաջիկայում կներկայացնենք մանրամասներ Գարիկ Սարգսյանի և «Գազի» Հովոյի տղաների բեղմնավոր համագործակցությունից»,-գրում է «Politik»-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա