Գլխավոր դատախազը կաղում է ելումուտից
«Սովորաբար դատախազները պետք է մտնեն ընդհանուր մուտքից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նորիկ Նորիկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ձեր պրակտիկայում հանդիպել եք դեպք, որ գործը քննող դատավորն ու մեղադրող դատախազը դատական նիստերի դահլիճ մտել են նույն մուտքից։
Նա ընդգծեց, որ դատախազները դատավարության մասնակիցներ են, ունեն հավասար իրավունքներ, ինչ դատավարության այլ մասնակիցներ, որևէ ձևով տարբերվելու խնդիր չպետք է լինի. «Դատավարության յուրաքանչյուր մասնակից օժտված է Հայաստանի Քրեական դատավարության օրենսգրքով իր լիազորություններով։ Արտոնյալ պայմաններ որևէ մեկի համար սահմանված չեն»։
Ն. Նորիկյանը չհիշեց իր պրակտիկայում որևէ դեպք, որ դատախազները հատուկ մուտքից մտնեն, ինչպես իրենք են մտնել, այնպես էլ դատախազները։
Հարցին՝ արդյոք այդ փաստը կարող է խոսել դատավորի կողմնակալության մասին, փաստաբանը պատասխանեց. «Դատավորին ինքնաբացարկի հիմքերը հստակ նշված են ինչպես Քրեական դատավարության օրենսգրքով, այպես էլ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, եթե առկա է ողջամիտ կասկած դատավորի կողմնակալության կամ անաչառության վերաբերյալ, պետք է ներկայացվեն այդ հիմքեր։ Միայն այդ հիմքով հանգել հետևության, որ դատավորի ու գլխավոր դատախազի միջև առկա է կապ, չգիտեմ, արդյոք դա հիմնավոր է։
Բայց եթե կան այդպիսի հիմքեր, որոնք հնարավորություն են տալիս հանգելու հետևության, որ դատախազի ու գործը քննող դատավորի միջև կան ուղղակի կապեր, բնականաբար, ստվեր են նետելու ամբողջ գործընթացի վրա»։
Հիշեցնենք՝ այսօրվա դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ալումյանը հետաքրքրվեց, թե ինչու գլխավոր դատախազը ներս մտավ դատավորի ծառայողական մուտքից, եղե՞լ է դատավորի հետ նույն սենյակում, կաբինետում, ունե՞ն ինչ-որ արտադատական հարաբերություններ, ասաց՝ չի բացառվում, որ դատավորի ու դատախազի միջև ինչ-որ շփում եղել է։
Բարձրագույն դատական խորհրդից Panorama.am-ը հետաքրքվեց՝ երբևէ գրանցվել է դեպք, որ դատավարության սկզբում դատախազն ու դատավորը մտել են նույն մուտքից, կարգապահական վարույթ եղե՞լ է։ Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը պատասխանեց, թե պետք է գրություն ուղարկել, որպեսզի վերլուծության արվի, վերլուծության վարչությունը պետք է ուսումնասիրի։
Լուսանկարները՝ Քոչարյանի գործով դատավարությունից։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Դատախազի ծառայողական մուտքով մտնելը կասկած է առաջացնում, որ դատավորը նախապատվություն է տալիս մեղադրող կողմին
- Ինչո՞ւ դատախազը դահլիճ մտավ դատավորի ծառայողական մուտքից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան