Լևոն Քոչարյան. Պնդում եմ, որ սա անձնական վրեժխնդրություն է
Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը։ Նիստին ներկա Լևոն Քոչարյանից լրագրողները հետաքրքվեցին՝ ի՞նչ ակնկալիք ունեն դատարանից։ Նա հույս հայտնեց, որ դատարանն արդար կգտնվի։
«Նախ և առաջ ակնկալում ենք, որ ապօրինի ընտրված խափանման միջոցը, ապօրինի լինելը ցույց տվեց նաև Սահմանադրական դատարանը, կվերացվի»,-ասաց նա։
Քոչարյանն ասաց վերջին անգամ հոր հետ տեսակցել է մայիսի 8-ին, քրեական գործի մասին շատ չեն խոսում, խոսում են տնից, երեխաներից, սոցցանցերում եղած քննարկումներից։
«Հայրս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ես էլ պնդում եմ, սա անձնական վրեժխնդրություն է։ Ես համամիտ են նրան, ինչ մեր պաշտպաններն են ասում, ինչ հայրս է ասում, ու այդ ամենը մենք տեսնում ենք»,-ասաց նա դատարանի դահլիճում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Ինչ վերաբերում է հարստության մասին հարցերին, Լևոն Քոչարյանը նկատեց, իշխանափոխությունից անցել է մեկ տարի, գտել են միայն Սիլվա Համբարձումյանին, այն էլ դատավորը կաշառքի վերաբերյալ մեղադրանքը հիմնավոր չի համարում։
«Դուք գիտեք, թե ինչպես են ամեն ինչ փորփրում, փորձում կեղտ գտնել, կապել մեր ընտանիքի հետ։ Ես օրինակ 2008-ից սկսած զբաղվում եմ բիզնեսով, եղբայրս ավելի շատ է զբաղվում բիզնեսով։ Եթե գտնեն ինչ-որ բան սխալ է, ապա պատասխան կտանք, բայց դա պետք է ապացուցեն, ոչ թե մարդկանց հուզական ֆոնին ինչ-որ մեղադրանքներ առաջադրեն»,-ասաց նա՝ հստակեցնելով, ինքը միլիարդատեր չէ, միլիոնատեր՝ միգուցե։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա դատարանի դիմաց. «Պարոն նախագահ, ազգը Ձեզ է սպասում»
- «Մարտի 1»-ի գործով մյուս մեղադրյալների պաշտպանները այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցում չեն ստացել
- «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքն» անցկացրեց առաջին հանդիպումը
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով առաջին նիստի օրը հայտնի է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին