Ալումյան. Միջնորդություն ենք ներկայացրել գործը մեղադրողին վերադարձնելու վերաբերյալ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը խոսեց Բարձրագույն դատական խորհուրդի որոշման մասին, ըստ որի դատավոր Դավիթ Գրիգորյանին հայտարարվել է նախազգուշացում։
«Ուշագրավ է, որ ԲԴԽ-ն փաստել է, որ այդ դատավորը Քոչարյանի հետ կապված մի ընթացակարգում օրենք է խախտել, ընդ որում ի վնաս պարոն Քոչարյանի»,-ասաց Ալումյանը։
Նրա խոսքով, գործընկերների հետ քննարկելու է, արդյո՞ք այդ հիմքով էլ պետք է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեն դատավորին։
«Այս փուլում դատարանն իրավունք ունի կայացնել որոշումներ, որոնցից մեկը հենց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին է, եթե այդ որոշումը կայացնելու համար անհրաժեշտ չէ, գործի բոլոր ապացույցներին ծանոթանել»,-ասաց փաստաբանը։
Ալումյանը տեղեկացրեց, իրենք միջնորդություն են ներկայացրել մոտ տասը վկաների՝ դատարան հրավիրելու մասին։ Դատախազներն էլ ներկայացրել են ավելի քան 800 հոգու անուններից կազմված ցուցակ։
«Մեր ներկայացրած ցուցակը վերաբերում է ՍԴ դատավորներին, այդ թվում ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին, դրանում կան Սամվել Մայրապետյանի, Միքայել Հարությունյանի անունները։ Պարոն Քոչարյանի մեղադրանքի մեջ կա դրույթ, որ ճնշում է եղել ՍԴ դատավորների նկատմամբ, ընդ որում մասնավորեցված չէ, թե ում նկատմամբ ու ինչ ճնշման մասին է խոսքը։ Նախաքննության ընթացքում ընտրել են երկու դատավոր ու նրանք են հարցաքննվել, հասկանալի չէ, թե ինչ սկզբունքով են նրանք ընտրվել, երկուսն էլ ի դեպ ժխտել են իրենց նկատմամբ ճնշումները»,-ասաց Ալումյանը։
Փաստաբանի խոսքով, իրենք նաև միջնորդություն են ներկայացրել գործը մեղադրողին վերադարձնելու վերաբերյալ։
«Մենք գտնում ենք, որ մեղադրական եզրակացությունը չի համապատսախնում օրենքով սահմանված չափանիշներին, ինչը Քրեական դատավարության օրենսգրքի 292 հոդվածով գործը մեղադրողին վերադարձնելու հիմք է»,-նշեց Քոչարյանի պաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Դատախազի ծառայողական մուտքով մտնելը կասկած է առաջացնում, որ դատավորը նախապատվություն է տալիս մեղադրող կողմին
- Քոչարյանի գործով դատավորի անուն-ազգանունը հանվել է գործերի բաշխման ցանկից
- Ինչո՞ւ դատախազը դահլիճ մտավ դատավորի ծառայողական մուտքից
- Քոչարյանի գործով դատական առաջին նիստին մասնակցում է գլխավոր դատախազը
- Լևոն Քոչարյան. Պնդում եմ, որ սա անձնական վրեժխնդրություն է
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով առաջին նիստի օրը հայտնի է
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Դատախազության պատասխանը սպառիչ էր ու միաժամանակ խուսափողական
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան