«Թումանյանը օպերային արվեստում»
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 15-ին կայանալու է համերգային երեկո նվիրված մեծ գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակին։
Օպերային թատրոնից տեղեկանում ենք, որ «Թումանյանը օպերային արվեստում» խորագրով համերգի ընթացքում հնչելու են հատվածներ Ա. Տիգրանյանի «Անուշ», Ա. Սպենդիարյանի «Ալմաստ», Ս. Ջրբաշյանի «Գիքոր» օպերաներից։
Միջոցառմանը մասնակցելու են թատրոնի երգիչներ մոցցո-սոպրանո Նարինե Անաիկյանը, սոպրանո Սոֆյա Սայադյանը, տենոր, ՀՀ վաստակավոր արտիստ Պերճ Քարազյանը, տենոր Հովհաննես Անդրեասյանը, բարիտոններ Գեորգի Առաքելովը, Գևորգ Մաղաքյանը, բաս Պողոս Բեազբեկյանը։
Համերգը կայանալու է Օպերային թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում։
Նշենք, որ Թումանյանի 150-ամյակին նվիրված այս տարվա ողջ ընթացքում կազմակերպվում են հայ մեծ գրողին նվիրված միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվել է հենց նրա ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին։
Հարակից հրապարակումներ`
- Խոջիվանքի պանթեոնում կայացել է հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի հիշատակին
- Հովհաննես Թումանյանի 150-ամյակը Դսեղում
- Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում