Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը՝ Իսրայելցի բժիշկների ուշադրության կենտրոնում
Իսրայելից ժամանած 46 բժիշկներից և տեխնոլոգներից կազմված խումբն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Փորձի փոխանակման նպատակով հինգօրյա այցով Հայաստան ժամանած պատվիրակությունն իր մեկ օրն անցկացրեց տարածաշրջանում եզակի հնարավորություններ ունեցող վերականգնողական կենտրոնում:
ԵՊԲՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խումբը շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել այստեղ ներդրված հետազոտական ժամանակակից տեխնոլոգիաներին, վերջին սերնդի սարքավորումներին, որոնց միջոցով մասնագետներն իրականացնում են զինվորների ու քաղաքացիական հիվանդների վերականգնողական բուժումը:
Իսրայելում բիոտեխնիկական գիտությունների միության նախագահը նշել է, որ Հայաստան կատարած այցի շրջանակում մասնագետների խումբը ցանկություն է հայտնել այցելել և ծանոթանալ կենտրոնի գործունեությանը, քանի որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հաջողությունները հետաքրքրել են նաև նրանց, և սա կարող է նոր համագործակցության հիմք հանդիսանալ հայ և իսրայելցի մասնագետների համար:
Հարակից հրապարակումներ`
- Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող Դավիթը՝ սպորտային մեկնաբան
- Ռոբերտ Աբաջյանի ընտանիքը հերոսի ծնունդը նշել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
- «Հուսամ կրկին կմիանաք մեզ». Հայրենիքի պաշտպանի կենտրոնը ընդլայնվում է
- Արցախի նախագահը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում է եղել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան