Քաղաքական 20:40 13/05/2019 Հայաստան

Հետախուզական մեկնարկ

2019 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 14-ին Երևանի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանում սկսվեց նիկոլյան Հայաստանի ամենախայտառակ  բլեֆի՝  Մարտի 1-ի գործով դատավարությունը: 

Գործը դատարան հասցնելով՝  քննչական մարմիներն իրենց վրայից  պատասխանատվության գնդակը  շպրտեցին դատարանների վրա: Չէ՛, ավելի ճիշտ՝ մեկ դատավորի վրա, ով ստիպված է լինելու դատավարության ընթացքում  և հետագայում՝  պատմության համար,  դառնալ թուք ու մուրի կամ ծափահարությունների  հասցեատերը:

Դատավարության առաջին նիստը նախագահում է դատավոր  Դավիթ Գրիգորյանը: Երկրորդ նիստը ևս  նա կնախագահի մայիսի 14-ին,  որտեղ պետք է հրապարակի  Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացրած  ինքնաբացարկի   որոշումը: Ամենայն հավանականությամբ դա էլ կլինի նրա վարած  վերջին նիստը՝  դատելով մի շարք հանգամանքներից: 

Տարօրինակ զուգադիպությամբ, հենց մայիսի 13-ին  է  դատավոր Դ. Գրիգորյանին հայտարարվում նախազգուշացում Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից  (Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել  2019 թ. փետրվարի 11-ի որոշումով, գործը քննվել էր  2019 թվականի մայիսի 2-ին):

Ընդ որում  «մայիսի 13-ին կայացած նիստում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում կայացրեց նաև բավարարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը և նրա անուն-ազգանունը 6 ամիս ժամկետով հանել գործերի բաշխման ցանկից»:

Այսինքն, ստացվում է, որ  դատավոր Գրիգորյանն այսօրվանից որևէ գործ վարելու իրավասություն չունի՞: Վաղը կիմանանք: Առաջին նիստում մյուս ամբաստանյալների բացակայությունը պայմանավորված էր նրանով, որ ՍԴ որոշումից ելնելով՝ առանձին հրավիրվող նիստով քննարկվելու էր Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելու հարցը: Առաջին նիստով նրա խափանման միջոց չքննարկվեց: Տեսնենք վաղն ինչ զարգացումներ կլինեն:

Առաջին նիստը մի տեսակ հետախուզական էր,  ուժերի և տրամադրությունների  ուսումնասիրում՝ որքանով էին բծախնդիր լինելու փաստաբանները և  հանրային ինչպիսի աջակցություն էր ստանալու ՀՀ երկրորդ նախագահը: Փաստաբանները ցույց տվեցին, որ իրենց աչքից չի վրիպելու մանր ու մեծ ոչ  մի խախտում, ինչպես օրինակ գլխավոր դատախազի ծառայողական  դռնից ներս մտնելը:  Պրոֆեսիոնալ աչքի համար  դա  հզոր ազդանշան էր, որ մեղադրող կողմը հույսը դրել է իր  ամենաթողության և իշխանական պատմուճանի ուժի վրա: Չանցա՛վ: Հետաքրքիր է, գլխավոր դատախազը հանրապետության կրիմինալ խնդիրների լուծումն ում է լիազորելու, եթե պատրաստվում է մշտապես ներկա լինել նվազագույնը մեկ տարի ձգձգվելիք այս դատավարությանը: Ամենայն հավանականությամբ,  ուժերի դիրքավորումն էր սեփական աչքվ տնտղում, որ անսխալ զեկուցի:

Ոչ պակաս կարևոր էր Ռոբերտ Քոչարյանի համախոհների հզոր աջակցությունը, և կարևորը՝ վաղուց իրենց դիմակները պատռած  սադրիչներին դիմակայելը: Իրենց իրական դեմքը ցույց տվեցին նաև «Ազատությունն» ու «Հ1»-ը, որ ոստիկանների կողմից սադրանքների համար շենքից հեռացված և «հանցագործության մասին հաղորդում տվողների»   հետևից ընկած՝ մարդու իրավունների պաշտպանի դեր էին ստանձնել: Ի դեպ, հենց այդ իրավունքների տեսակետից «ամեն թաղման մեջ մեռել» Վարգես Գասպարին պետք է պատասխանատվության ենթարկվի հրապարակային վիրավորանքների համար :  Եթե չապացուցի Քոչարյանի  հասցեին իր ոռնացող մեղադրանքները՝ թող դատվի կամ բուժվի վերջապես:

Ըստ իս, ամենից կարևոր շեշտադրումն  այս նիստում այն էր, որ դատավոր Գրիգորյանը հայտարեց, որ բաց դատավարություն է, և տուժողները կարող են ներկա լինել, բայց ոչ որպես  դատավարական կողմ: Նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելով՝  նիստին ներկա ոչ անհայտ Վահե Գրիգորյանն  ասաց, որ եթե տուժողները չեն մասնակցում, ինքն էլ  այլևս  չի մասնակցի: Այսինքն, հազարարերորդ անգամ ապացուցվում է, որ սպանությունների հետ այս գործը ո՛չ մի կապ չունի: Ի դեպ, մի հետաքրքիր նրբերանգ՝ դատավոր   Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահին դիմում էր պարոն  Քոչարյան, իսկ Վահե Գրիգորյանը՝ ամբաստանյալ Քոչարյան:

Եվ վերջում, ուզում եմ առանձին շեշտել պարոն Քոչարյանի զուսպ ու արժանապատիվ կեցվածքը:  Չէր շրջվում, ժպիտներ ու ռեպլիկներ չէր նետում, խոսում էր  միայն փաստաբանների հետ: Ո՛չ  մի սենտիմենտալություն... 40 րոպեանոց ընդմիջման ժամանակ մեկ անգամ  միայն ողջունեց դահլիճին, որը պայթում էր «Ազատություն» և «Նախագահ» վանկարկումներից:

Վաղը կկայանա երկրորդ նիստը: Բայց մեծ հարցական է, թե հաջորդը երբ կլինի: Հատուկ միամիտների համար ասենք, որ էնպես չի, որ մեկ-երկու նիստ կլինի  ու Նիկոլի կամքը կկատարվի: Դատավարությունը, այն էլ կարած-կցմցած 80 հատորանոց նախաքննությամբ, այնքան կհոգնեցնի բոլորին, որ շատ շուտով մարդիկ  կվերադառնան  իրական   կյանք... և երիտկառավարականները ստիպված կլինեն նոր շոուներ մոգոնել:
 

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}