Ի՞նչ բրենդի հագուստով էր ներկայացել Սրբուկը Եվրատեսիլի բացման արարողությանը
Նախօրեի երեկոյան Թել Ավիվում տեղի ունեցավ Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի բացման արարողությունը: Հայաստանից Սրբուկը կարմիր գորգին ներկայացել էր բավական համարձակ հագուստով, որը քննարկման առարկա է դարձել։
Սրբուկի հագուստը, ինչպես պարզեց Panorama.am-ը, ամենայն հավանականությամբ, ֆրանսիական Stéphane Rolland շքեղ բրենդի 2017 գարուն-ամառ հավաքածուից էր։ Եթե ոչ օրիգինալը, ապա հաստատ ոգեշնչված այդ բրենդից։
Սրբուկի պիջակը ներառված էր Stéphane Rolland 2017թ․-ի այդ հավաքածուում, որտեղ գերակայում էր սևն ու սպիտակը և այն ոգեշնչված էր այնպիսի քանդակագործների աշխատանքներով, որոցից են Միքելանջելոն, Ռոդենը, Կոնստանդին Բրանկուզին։
Հիշեցնենք, որ Եվրատեսիլ երգի մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 14-ին ու 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին։
Սրբուկը ելույթ կունենա մայիսի 16-ին՝ առաջին համարի ներքո՝ կատարելով «Walking Out» երգը։
Հարակից հրապարակումներ`
- Սրբուկն անցավ «նարնջագույն» գորգի վրայով
- Սրբուկի երկրորդ փորձը
- Եվրատեսիլյան բեմում Սրբուկի առաջին փորձը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին