Ալումյան. Սա դռնբաց նիստ համարվել չի կարող
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում նրա փաստաբան Հայկ Ալումյանը դատավորին այսօր էլ ներկայացրեց իր մտահոգությունը նիստերի դահլիճը փոքր լինելու վերաբերյալ։ Նա նկատեց՝ նիստը չի կարող համարվել դռնբաց, քանի որ ոչ բոլոր ցանկացողները կարող են ներկա գտնվել։
Դատավոր Դավիթ Գրիգորյանն ի պատասխան հարցրեց՝ կա՞ մարդ, որը ցանկանում է, բայց ներկա լինել չի կարող։
«Եթե կա, ուրեմն դատարանը ևս մեկ անգամ կարգադրիչներին կհիշեցնի, որ նիստը դռնբաց է ու ցանկացած անձ իրավունք ունի նիստերի դահլիճ մուտք գործել այնքանով, որքանով դահլիճը տալիս է դրա հնարավորությունը։ Դատարանը կարգադրությունն իջացրեց, այն ենթակա է պարտադիր կատարման»,-ասաց դատավորը։
Դատական նիստը շարունակվում է նույն դահլիճում։
Փաստաբանները ժամանակ խնդրեցին, որպեսզի հնարավորություն ունենան ծանոթանալու ինքնաբացարկի մերժման որոշմանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանի դիմաց հանուն և ընդդեմ Քոչարյանի ակցիաներ են
- Գլխավոր դատախազը կաղում է ելումուտից
- Ալումյան. Դատախազի ծառայողական մուտքով մտնելը կասկած է առաջացնում, որ դատավորը նախապատվություն է տալիս մեղադրող կողմին
- Քոչարյանի գործով դատավորի անուն-ազգանունը հանվել է գործերի բաշխման ցանկից
- Ինչո՞ւ դատախազը դահլիճ մտավ դատավորի ծառայողական մուտքից
- Քոչարյանի գործով դատական առաջին նիստին մասնակցում է գլխավոր դատախազը
- Լևոն Քոչարյան. Պնդում եմ, որ սա անձնական վրեժխնդրություն է
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով առաջին նիստի օրը հայտնի է
- Ռոբերտ Քոչարյան. Մեր կատարած պատմական ընտրությունն անբեկանելի է
- Քոչարյանի կալանքի հարցը քննելուց հրաժարված դատավորները ենթարկվեցին պատասխանատվության
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան