Եկել եմ աջակցելու Ռոբերտ Քոչարյանին. Աղվան Վարդանյան
«Պարզ ասացի՝ եկել եմ աջակցելու պարոն Քոչարյանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը, ով այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի դատարանի դիմաց էր։
Լրագրողի հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր աջակցության կարիքն ունի՞, Վարդանյանն ասաց. «Քոչարյանը որևէ մեկի աջակցության կարիքը չունի, բայց իբրև պատասխանատու անձ, քաղաքացի, դուք եք որոշում՝ որ պահին, որտեղ լինեք»:
Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ դատարանի դահլիճ չի մտնում, այնտեղ դատական նիստին հետևելու համար, Աղվան Վարդանյանն ասաց. «Ոստիկանությունն ասաց, որ ազատ տեղ չկա, որ հետագայում լինի, տեսնեք։ Այսօր, գոնե, չի ստացվի»:
Հարակից հրապարակումներ`
- Դատավորը սպառնաց Ալումյանին՝ կդիմի Փաստաբանների պալատ
- Ալումյան. Սա դռնբաց նիստ համարվել չի կարող
- Քոչարյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
- Ալումյան. Միջնորդություն ենք ներկայացրել գործը մեղադրողին վերադարձնելու վերաբերյալ
- Ալումյան. Դատախազի ծառայողական մուտքով մտնելը կասկած է առաջացնում, որ դատավորը նախապատվություն է տալիս մեղադրող կողմին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին