Այսօր բացվում է Կաննի 72-րդ կինոփառատոնը
Այսօր Ֆրանսիայում բացվում է Կաննի 72-րդ կինոփառատոնը, որը կշարունակվի մինչև մայիսի 25-ը։ Հայտնում է euronews-ը։
Մրցութային ծրագրում այս տարի կներկայացվի կին ռեժիսորների կողմից նկարահանված միանգամից 4 ֆիլմ: Նշվում է նաև, որ կինոֆորումի ողջ պատմության ընթացքում միայն մեկ կին կինեմատոգրաֆիստ՝ Ջեյն Քեմփիոնն է կարողացել արժանանալ գլխավոր մրցանակին:
72-րդ Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահն է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնզալես Ինյարրիտուն: «Հատուկ հայացք» ծրագրի ժյուրին գլխավորում է լիբանանյան դերասանուհի և ռեժիսոր Նադին Լաբակին։
Ֆիլմի փառատոնը կբացվի Ջիմ Ջարմուշի «Մեռյալները չեն մահանում» ֆիլմը: Ֆիլմի գործողությունները զարգանում են փոքր քաղաքներում: Մահացածները գերեզմաններից բարձրանում և հարձակվում են բնակիչների վրա:
Գլխավոր մրցանակի հավակնորդներից է Պեդրո Ալմադովարի «Ցավն ու փառքը» ֆիլմը, որում հանդես են եկել Անտոնիո Բանդերասն ու Պենելոպե Քրուզը: