Դատարանի դիմաց հանուն և ընդդեմ Քոչարյանի ակցիաներ են
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի դիմաց մինչ նիստի մեկնարկն անցկացվում է երկու տարբեր ակցիա՝ հանուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ընդդեմ նրա։
Հիշեցնենք, որ այսօր նիստը նշանակված է ժամը 12։30-ին։ Դատավորը կհրապարակի որոշումը՝ պաշտպանների կողմից դատավորին ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ։
Ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցներն ասում են՝ իրենք այստեղ են, որպեսզի ցույց տան, ամբողջ ազգը չէ, որ սպասում է նրան, բոլորը չեն, որ ցանակնում են նրան տեսնել ազատության մեջ կամ ծափահարում են նրան տեսնելիս։ Քոչարյանի աջակիցներին էլ մեղադրում են գումար վերցնելու ու դրա դիմաց ակցիաներ կազմակերպելու համար։
«Եկել ենք տեր կանգնենք մեր արած հեղափոխությանը։ Եկել ենք ցույց տանք, որ քոչարյանական ճակատի դեմ քաղաքացիներ կան»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը
Նրանք բղավում են՝ «Քոչարյանի տեղը բանտում է»։
Մյուս ակցիայի մասնակիցները պահանջում են Քոչարյանի ազատությունը։ Նրանք պնդում են հեղափոխությունից հետո գրեթե ոչինչ չի փոխվել, սուտ ու կեղծիք է տարածված։
Այս ակցիայի մասնակիցներն էլ Փաշինյանին են հանցագործ որակում։
«Այստեղ ուղարկվել են սադրիչներ։ Նրանք դեմքերով են անգամ հայտնի։ Մենք սադրանքների չենք տրվելու»,-ասաց մասնակիցներից Անի Կարապետյանը։
Երկու ակցիաների մասնակիցներն էլ դատարանից պահանջում են արդար որոշում։ Հաճախ երկու ակցիաների մասնակիցների միջև վեճեր են լինում, կողմերն անցնում են վիրավորանքների։ Դատարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ կան։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Միջնորդություն ենք ներկայացրել գործը մեղադրողին վերադարձնելու վերաբերյալ
- Ալումյան. Դատախազի ծառայողական մուտքով մտնելը կասկած է առաջացնում, որ դատավորը նախապատվություն է տալիս մեղադրող կողմին
- Քոչարյանի գործով դատական առաջին նիստին մասնակցում է գլխավոր դատախազը
- Լևոն Քոչարյան. Պնդում եմ, որ սա անձնական վրեժխնդրություն է
- Ակցիա դատարանի դիմաց. «Պարոն նախագահ, ազգը Ձեզ է սպասում»
- «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքն» անցկացրեց առաջին հանդիպումը
- Գլխավոր դատախազը՝ յոթի գործը վերաբացելու Ալումյանի առաջարկի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին