Թուրքիայում ցմահ ազատազրկման են դատապարտել 53 մարդու կյանք խլած ահաբեկչին
Անկարայի ծանր հանցնագործությունների 9-րդ դատարանը հրապարակել է 2013թ. մայիսի 11-ին Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլըի քաղաքի քաղաքապետարանի շենքի առաջ տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպչի՝ Յուսուֆ Նազիթի դատավճիռը։ Այս մասին տեղեկանոււմ ենք Էրմենիհաբերից։
Այդ ահաբեկչական գործողության ժամանակ զոհվել էր 53 մարդ։ Որոտացել էր չորս պայթյուն: Դրանք կատարվել էին հեռակառավարվող սարքերի միջոցով:Իսկ կազմակերպիչը՝ Նազիթը, Թուրքիայի հետախուզական ծառայության հատուկ օպերացիայի ընթացքում կալանավորվել էր Սիրիայի Լաթաքիա քաղաքում։ Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել էր թուրքական «Աջիլջիլեր» կազմակերպությունը:
Դատարանը վճռել է նրան դատապարտել ցմահ ազատարկման:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան