Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին: Այն տրվել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի անունից:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ընթրիքին մասնակցել են նաև համաժողովին մասնակցելու նպատակով ՉԺՀ ժամանած Սինգապուրի, Մոնղոլիայի, Շրի Լանկայի, Կամբոջայի, Հունաստանի և Ուզբեկստանի նախագահները:
Մայիսի 15-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը և հանդես կգա ելույթով:
Հարակից հրապարակումներ`
- Մեզ հայտնի են Արամ Խաչատրյանի, Արտեմ Միկոյանի, Հովհաննես Թումանյանի անունները. ՉԺՀ նախագահ
- Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է ՉԺՀ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան