Ռոբերտ Քոչարյան. Իրականացվել է ուղղորդված, կողմնակալ քննություն
«Ուղղորդված, կողմնակալ մոտեցում է եղել քննության ողջ ընթացքում»,-դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ ծանոթացել է գործի բոլոր նյութերին։
«Ամբողջ գործի քննությունն իրականացվել է հենց այդ ճանապարհով»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Նրա խոսքով, նույնիսկ երբ մարդիկ հարցաքննվել են ու քննիչների ուզած պատասխանը չեն տվել, հաջորդ հարցերը նրանց չեն տրվել։
«Սա է գործի էությունը, և ես պնդում եմ, որ այդ մարդիկ պետք է գան այստեղ, հարցաքննվեն, այն պատճառով, որ ժամանակին դա չի արվել, վերահսկող դատախազը եթե վերահսկեր, այդ հարցը չէր առաջանա»,-ասաց նա։
Փաստաբաններից Ռուբեն Սահակյանն էլ հայտարարել էր, որ քրեական գործում իրենք չեն հանդիպել որևէ ցուցմունք, որը կհիմնավորի այն մեղադրանքը՝ կապված ՍԴ անդամների նկատմամբ ճնշում գործադրելու հետ։
«Առանց այդպիսի ցուցմունքների բացառվում է, որ վարույթ իրականացնող մարմինը, նախաքննական մարմինը և դատախազությունը թույլ տային, որ գործը հասներ այստեղ, և ընդհանրապես մեղադրանք առաջադրվեր այդ բովանդակությամբ։ Սա հաստատում է պարոն Ալումյանի կասկածներն այն մասին, որ եղել են ՍԴ անդամներ, որոնք հարցաքննվել են, սակայն նրանց ցուցմունքները թաքցվել են մեզանից։ Հակառակ դեպքում դրանք պետք է լինեին գործում, որովհետև առանց դրանց մեղադրանք լինել չի կարող»,-ասաց Ռուբեն Սահակյանը։
Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ դատարան հրավիրել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին, 2008-ին ՍԴ անդամներին։
Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրեց, որ դատախազները թաքցրել են ԱԱԾ-ին ուղղված նամակը, բացի այդ ԱԱԾ-ից հարցաքննվել է միայն մեկ մարդ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը պետք է որպես երաշխավորներ ներկայանան դատարան
- Դատավորը սպառնաց Ալումյանին՝ կդիմի Փաստաբանների պալատ
- Ալումյան. Սա դռնբաց նիստ համարվել չի կարող
- Քոչարյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
- Ալումյան. Միջնորդություն ենք ներկայացրել գործը մեղադրողին վերադարձնելու վերաբերյալ
- Ալումյան. Դատախազի ծառայողական մուտքով մտնելը կասկած է առաջացնում, որ դատավորը նախապատվություն է տալիս մեղադրող կողմին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին