Սիրիայի նախագահ. Հայերը մեզ համար եղել են վստահելի, սիրելի, աշխատասեր քաղաքացիներ
Այսօր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Դամասկոսում՝ նախագահական նստավայրում, հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից։
Հանդիպումը տևել է մեկ ժամից ավելի, քննարկվել են Սիրիայի այժմյան վիճակը, հայկական համայնքին վերաբերող հարցեր ու ծրագրեր։ Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնել Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց մայր եղեկեցու վերանորոգման համար նախագահականի կողմից հատկացված աջակցության համար։ Արամ Առաջինը նշել է, որ հայ համայնքը կառչած է մնում Սիրիայից և վճռականորեն մղված է վերականգնման աշխատանքների։
Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ սիրիահայերի համար, Հայաստանում, թե Սփյուռքում, Սիրիայի հայ համայնքը կարևոր է թե քաղաքական, թե մշակութային, թե պահանջատիրական իմաստով։
Սիրիայի նախագահը նշել է, որ հայերն իրենց համար եղել են վստահելի, սիրելի, աշխատասեր քաղաքացիներ, իրենց դրական մասնակցությունն են բերել Սիրիայի առաջընթացի համար։
Բաշար Ասադը կոչ է արել այն սիրիահայերին, որոնք պայմանների բերումով հեռացել են Սիրիայից, շուտ վերադառնան ու վերականգնեն իրենց տներն ու աշխատատեղերը, վստահեցրել է, որ Սիրիայի հայ համայնքը կշարունակի վայելել պետության զորակցությունը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Առաջինը կհանդիպի Սիրիայի նախագահին
- Արամ Առաջինը՝ Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասում
- Արամ Առաջին. Դարձյալ եկել եմ մեր ժողովրդի հետ լինելու
- Արամ Առաջինը կմեկնի Հալեպ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան